13:06 24.01.2019
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպություն, որի նպատակն է կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը, աջակցել մանկատան՝ հաշմանդամություն ունեցող սաներին, նպաստել երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը եղել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության, այսպես ասած, կեցավայրում՝ «Բարի տնակ»-ում, որի ջեռուցման հարցը լուծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում: Նվիրաբերվել է 2 մլն 664 հազար դրամ:
«Բարի տնակ», «Բարի մամա» կոչվող բարեգործությունը համեստորեն, սուս ու փուս իրենց գործն արել են, և շատ հայտնի չեն, ինձ համար հայտնագործություն էր պարզել, որ այս բարեգործությունը գոյություն ունի: Եվ հիմա, առաջին անգամ, մտնելով իսկապես այս բարի տեսքով տնակը, շատ տպավորված եմ և հուսով եմ, որ կկարողանամ օգնել իրենց ինչով կարող եմ: Եվ, վստահ եմ, որ իրենք շատ հաջող ապագա ունեն»,- ասել է Նունե Սարգսյանը:
Նունե Սարգսյանն ասել է, որ աշխարհում հիմա հաշմանդամությունն այլևս կոծկված չէ: Պետք է անել հնարավորը, որ կարիքներ ունեցող ու հաշմանդամ երեխաները դառնան հասարակության լիարժեք անդամ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է պետք անել հենց Հայաստանում, ասել է.
«Պետք է մոտեցումը փոխենք հաշմանդամություն ունեցող երեխաների ու այլ անձանց հանդեպ: Համարենք, որ նրանք մեր մասն են: Նրանք առողջ են, բայց ինչ-որ թերություն ունեն, բայց մարդիկ բոլորը թերություն ունեն: Մեկն, ասենք, չար մարդ է, դա էլ հաշմանդամություն է: Չարություն ունենալը սրտի մեջ, դա հաշմանդամություն է, նախանձ լինելը հաշմանդամություն է, բայց, ասենք, կույր լինելը, համր լինելը, չլսելը, վերջույթների պակաս ունենալը և այլն, հենց դա է համարվում հաշմանդամություն, ինչո՞ւ: Կարևոր է, որ մենք փոխենք մեր մոտեցումն էսպիսի անձանց ու մանուկների հանդեպ, նրանց ընդունենք մեր մեջ»:
ՀՀ նախագահի տիկինը կարևորել է խնդիրներ ունեցող փոքրիկներին արվեստ ու արհեստ սովորեցնելը, ինչի արդյունքում նրանք չեն մեկուսացվի ու մենակ չեն զգա: Պետք է հանել այդպիսի երեխաներ ունեցող ընտանիքներում կարծրացած այն մոտեցումը, թե նրանք թերի են:
«Մեր քաղաքում պետք է հարմարություններ ստեղծենք այսպիսի անձանց մոբիլ շարժման համար: Մայթերը հարմար չեն, պետք է հարմարեցնել, պետք է էսկալատորներ, վերելակներ ավելացնենք շինություններում, անցումներում, որպեսզի այդ մարդիկ հեշտությամբ դուրս գան ու ճամփորդեն»,- հավելել է Նունե Սարգսյանը:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...