16:47 24.01.2019
Գյումրիում ծանր արդյունաբերության ճյուղի վերագործարկման ուղղությամբ մասնավոր ներդրումներն, ինչպես նաև պետական ծրագրերը բացակայում են: Մեքենաշինությունն անհեռանկարային է դարձել, ինժեներական ու նորարարական բոլոր նախագծերը մնում են թղթի վրա: Օրինակը Պոլիտեխնիկական ինստիտուտի և Ճարտարագիտական ակադեմիայի Գյումրիի բաժանմունքի համատեղ մշակած նախագիծն է: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվել է քար կտրող մեքենա, որն արտադրողականությամբ չի զիջում եղածներին, բայց, նախադեպերն աչքի առաջ ունենալով, գիտնականները քիչ հավանական են համարում, որ այս մեկն արտադրությունում կիրառություն կստանա:
70 տարուց ավելի է՝ մարզում քարի հանույթի համար օգտագործվում են քար կտրող այս մեքենաները, որոնք արտադրվում են Գյումրիի «Քարհատ մեքենա» ընկերությունում: Արթիկի տուֆի հանքերում են կիրառում, բայց հին մեքենաների պատճառով հանույթն ավելի քիչ է ստացվում, քան թափոնները: 2 տարի առաջ էր, որ ուժեղ հեղեղը հանքերից թափոնները քշել, բերել էր Արթիկ քաղաք և մեծ վնասներ հասցրել շինություններին:
Ինժեներներն առաջարկում են ձերբազատվել այս թափոններից: Նախագծել են քար կտրող մեքենա, որը թափոններ չի առաջացնում: Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի Գյումրիի բաժանմունքի ղեկավար Ջոն Ասատրյանն ասում է, որ իրենց ստեղծած մեքենան քարի փոշուց բացի, այլ թափոններ չի առաջացնում:
Սա նոր մեքենայի միակ առավելությունը չէ: Եղած ծանրաքարշ, ռելսերով աշխատող, արդեն դարն ապրած մեքենաների փոխարեն գիտնականներն առաջարկում են ավելի որակյալն ու կոմպակտը, որը կրկնակի էժան է ու ավելի ճկուն: Ըստ Ջոն Ասատրյանի՝ այն կրկնակի նվազեցնում է քարի ինքնարժեքը: Ծանրաքարշերին փոխարինելու հավակնող նոր մեքենան սովորական ինքնաթափի չափերով է, որի նախագծի մշակմանը մասնակցել ու իրենց հավանությունն են տվել ոչ միայն «Քարհատ մեքենա» ընկերության աշխատակիցները: Ընկերության լիազոր ներկայացուցիչ Դավիթ Ղազանչյանն ասում է, որ գործարանի արտադրած մեքենաներից նոր նախագծածը բավական թեթև է ու դյուրաշարժ:
Մեքենան նախագծվել է 2 տարում՝ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ: Նորարարությամբ հետաքրքրված են նաև արտասահմանյան ընկերությունները: Բայց Պոլիտեխնիկի գիտնականներն այդպես էլ չկարողացան 3 տարվա մեջ լուծել ֆինանսավորման հարցը, որպեսզի մեքենայի նմուշը պատրաստվեր, որ պատվերներ գտնեին ու սերիական արտադրություն կազմակերպեին: Ջոն Ասատրյանի խոսքերով՝ Գիտության կոմիտեում հայտնել են, որ ներդրումների խնդիրն իրենց պարտականությունը չէ: Իսկ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունը ֆինանսներ չունի: Ըստ Ջոն Ասատրյանի՝ տրամաբանորեն պետք է, որ ներդրումների հարցում շահագրգիռ լինեն մեքենան շահագործողները, այսինքն՝ հանքատերերը, բայց նրանք էլ ազատ միջոցներ չունեն:
Իսկ նոր մեքենայի նմուշն ունենալու դեպքում հենց «Քարհատ մեքենա» ընկերությունն էլ կստանձնի դրա պատրաստումը: Գործարանը 2 ամիս է՝ չի աշխատում, քար կտրող մեքենաների համար պատվերներ վաղուց չկան: Միակ շուկան Ղազախստանն էր, որն էլ հրաժարվել է պատվերներից: Ըստ լիազոր ներկայացուցչի՝ իրենք ունեցած հնարավորություններով չեն կարող մրցակցել արտերկրի սարքաշինարարների հետ: Նոր շուկաներ փնտրելն արդեն ավելորդ է, ասում է ընկերության լիազոր ներկայացուցիչը: Համաշխարհային նորարարություններից վաղուց հետ են ընկել: Ինժեներներին մտահոգում է այն, որ քարի հանույթի մշակման բնագավառում պետական ռազմավարական որևէ ծրագիր չկա, մարզի գիտական ներուժը որևէ տեղ չի օգտագործվում: Արտադրություններին կից կոնստրուկտորա-տեխնոլոգիական բյուրոները տարիներ առաջ փակվեցին առանց վերաբացման հեռանկարի:
18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:51 18.04.2025
«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում16:47 18.04.2025
Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել16:28 18.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա15:25 18.04.2025
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի15:05 18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ14:30 18.04.2025
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով13:43 18.04.2025
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին13:35 18.04.2025
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի18:12 18.04.2025
ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...
18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում էՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...
17:58 18.04.2025
Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...
17:54 18.04.2025
«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջորդ փուլի իրականացման շրջանակում պատվիրակությունն այցելել է ՀՀ Տավուշի, Լոռու և մի շարք այլ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ, ուսումնասիրել ենթակառուցվածքներն ու ծրագրի ընթացքը: Արաքսիա Սվաջյանը ողջունել է […] ...
17:48 18.04.2025
«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են«իԳործ»՝ այսպես է կոչվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերից մեկը, որի իրականացման նպատակն է արտերկրում բնակվող հայազգի մասնագետներին վերադարձնել հայրենիք և ներառել նրանց պետական համակարգում։ Ծրագրի շարժիչ ուժը հայրենադարձության գաղափարն է՝ վերադարձ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ մտքով ու կարողություններով, որպեսզի գիտելիքն ու փորձը ծառայեն հայրենիքի զարգացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...