Դրոշմապիտակները երեխաները կուլ են տալիս. դրոշմապիտակների վերաբերյալ պահանջները փոխվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Դրոշմապիտակները երեխաները կուլ են տալիս. դրոշմապիտակների վերաբերյալ պահանջները փոխվել են

12:06 24.01.2019

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Դավոսում, այն վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այն բավական կարճ է տևել: 21 հարցից ընդամենը 7-ն է եղել զեկուցվող: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Ավինյանն առաջարկեց խոսել երկու նախաձեռնության մասին:

Այսպիսով, ՊԵԿ-ի կողմից շրջանառության մեջ կդրվեն նոր դրոշմապիտակներ, որոնք անվտանգ կլինեն երեխաների համար: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ դրոշմապիտակների ցելոֆանե շերտը, որը հեշտ պոկվում է, կարող է որոշակի պատահարների առիթ տալ, և երեխաները կարող են կուլ տալ:

«Տեխնիկական պայմանները փոխել ենք, ավելի ամուր է փակցվելու և լինելու է ավելի բարակ: Արդեն ունենք մրցույթի արդյունքում հաղթած մատակարարի անունը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝  մատակարարի հետ քննարկմանը կլսեն այլընտրանքային առաջարկներ, որոնցից կընտրվի ամենաօպտիմալ տարբերակը: Ըստ նրա՝ նոր դրոշմապիտակներն արդեն անվտանգ են, և եթե նույնիսկ երեխան այն կուլ տա, դա վտանգ չի ներկայացնում:

Երկրորդ ծրագրին անդրադարձ կատարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այսուհետ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն իրականացվելու է բացառապես պետպատվերի շրջանակներում:

«Չարորակ նորագոյացությունների վիրահատությունները մինչև հիմա ևս եղել են պետպատվերի շրջանակում, բայց համավճարով: Այսինքն՝ շատ փոքր մասն է պետությունը վճարել, մնացածը վճարել են պացիենտները»,-ասաց նախարարը:

Թորոսյանի խոսքով՝ այս տարի առողջապահության բյուջեի աճի շրջանակներում մոտ 700 մլն կուղղվի ուռուցքաբանության ոլորտին, բայց վիրահատությունները կատարվելու են միայն այն կլինիկաներում, որոնք կբավարարեն ներկայացվող չափանիշները:

«Մյուս տարի կմտածենք քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի վրայից համավճարը հանելու մասին»,- ասաց նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

14:40 18.04.2025

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […] ...

BACK_TO_TOP