Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի վթարային հանրակացարանի ապամոնտաժման ժամկետները կերկարաձգվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի վթարային հանրակացարանի ապամոնտաժման ժամկետները կերկարաձգվեն

19:30 24.01.2019

Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային մասնաշենքի ապամոնտաժման ժամկետները կերկարացվեն:  Հանրակացարանային շենքը խիստ վթարային է ու այն ապամոնտաժելու թույլտվություն սեփականատերը 2017-ին է ստացել: Այս ընթացքում, սակայն, ապամոնտաժման գործնական քայլեր չեն ձեռնարկվել:

Շենքում 3 միայնակ ծեր է ապրում, որոնց բնակարանային ապահովման խնդիրը չի լուծվում: Շենքի սեփականատերը Ենոք Սարգսյանն է: Բնակիչները նրան չեն տեսել ու չեն ճանաչում, որովհետև հանրապետությունում չի բնակվում: Նա Ռուսաստանի Վլադիմիրի մարզի բնակիչ է: Համենայնդեպս, այդպես է նշված հայցադիմումում, որը նա ներկայացրել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան ու բնակիչներին վտարելու որոշում ստացել: Դատարանը որոշել է, որ բնակիչները պետք է շենքն ազատեն, իսկ քաղաքապետարանը առայժմ չի գտել համապատասխան տարածք, որը բնակիչների սրտով կլիներ:

«Մեզ այլ հանրակացարաններում են սենյակներ առաջարկել։ Մենք համաձայն չենք դուրս գալ մեկ հանրակացարանից՝ մեկ ուրիշը տեղափոխվելու պայմանով։ Մենք բնակարան ենք կորցրել ու պահանջում ենք, որ մեզ ապահովեն մեկ սենյականոց բնակարաններով: Մեր շենքը քանդել պատրաստվողներն են անընդհատ անհանգստացնում, թե արագացրեք, դուրս եկեք, որ շենքը քանդելու են»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել են շենքի բնակիչները։

Քաղաքապետարանի այլընտրանքային բնակտարածքի առաջարկներին բնակիչները չեն համաձայնում: Մյուս կողմից էլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը տարածքն ազատելու որոշում է կայացրել: Սեփականատերն ու բնակիչները հիմա էլ այս որոշումն են վիճարկում Վերաքննիչ դատարանում: Բնակիչները նոր բնակարան են պահանջում, մյուս կողմից էլ իրենց իսկ հակասող քայլի են դիմել:

Գյումրիի փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանն է բացատրում՝ նրանք դիմել են Վերաքննիչ դատարան ու պահանջում են տարածքն ազատելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել, ինչը նշանակում է, որ ուզում են հանրակացարանային սենյակներում մնալ:

«Բնակիչները համաձայնության չեն եկել, նրանք գտնում են, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն անօրինական է ու բողոքարկել են, իսկ եթե համաձայնության գային սեփականատիրոջ հետ, բնակարանային այլ տարբերակներ կքննարկվեին։ Բայց հիմա դեռ այս որոշումն են դատարանում վիճարկում։ Ըստ այդմ՝ սեփականատերը պետք է դիմի ապամոնտաժման թույլտվության ժամկետները երկարացնելու համար, քանի դեռ դատական վեճը չի լուծվել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը։

Ապամոնտաժման վերջնաժամկետ սահմանված էր փետրվար ամիսը: Արդեն պարզ է, որ մինչ այդ շենքը չի քանդվելու, իսկ մինչ այդ, թե վթարային շենքում քանի փլուզումներ կլինի ու դա ինչ հետևանք կունենա, ոչ ոք անվտանգության երաշխիք չի տալիս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP