Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով ևս մեկ անձի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով ևս մեկ անձի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

18:13 23.01.2019

Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով ևս մեկ անձի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Սա նշանակում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը նույն օրը, բացի Ջուլիետա Ղուկասյանից, մարմնական վնասվածքներ է հասցրել ևս մեկ մարդու: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Ես չգիտեմ այդ անձը համարվում է տուժո՞ղ, թե ո՞չ, բայց դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման նկարագրությունից պարզ է դառնում, որ ռուս զինծառայողը մարմնական վնասվածքներ է հասցրել ևս մեկ մարդու: Նկարագրությունից հայտնի է դառնում, որ տղամարդը փորձել է օգնել Ջուլիետա Ղուկասյանին: Այդ տղամարդու  նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասել է Արթուր Սաքունցը:

Նա նաև SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ 2 օր առաջ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա այցելի ռուսական 102-րդ ռազմաբազա և ծանոթանա այն պայմաններին, որտեղ պահվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող զինծառայող Ա. Ռազգիլդեևը:

Հիշեցնենք, որ քննչական մարմինը մերժել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը ռուս զինծառայողին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին: Միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել Շիրակի մարզի դատախազին:

«Մեր բողոքին պաշտոնական պատասխան դեռ չենք ստացել: Գտնում ենք, որ ռուս զինծառայողին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մեր պահանջը հիմնավոր է իրավական և բոլոր առումներով: Իսկ քննիչի մերժումը անհիմն է: Եթե Շիրակի մարզի դատախազը ևս մերժի մեր պահանջը, դիմելու ենք դատարան քննիչի անգործությունը վիճարկելու հայցով: Համարում ենք, որ քննիչը մեր միջնորդությունը բավարարելու համար ոչ մի միջոց չի ձեռնարկել»,- ասել է Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք՝ 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա կոչվող թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր:

Ավելի վաղ SHANTNEWS.amհայտնել էր, որ Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

23:20 27.11.2024

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

Վրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...

BACK_TO_TOP