Շիրակի մարզում ծնունդները դարձյալ նվազել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Շիրակի մարզում ծնունդները դարձյալ նվազել են

23:54 23.01.2019

Շիրակի մարզի ծննդատներում 2018 թվականին ծնվել է 3082 երեխա, 39-ով պակաս 2017 թվականի համեմատ: Ծնունդների մեջ դարձյալ գերակշռողը տղաներն են: Նրանք 183-ով ավելի են աղջիկներից: Ծնելիության աճ արդեն քանի տարի է Շիրակի մարզում չի գրանցվում:

12 տարի Նանիջանյանների ընտանիքը սպասել է երեխայի ծննդին: Փոքրիկ Հասմիկը տան առաջնեկն է: Առաջին զավակն էլ 7 տարի անց ծնվել է Սուսաննա Բաբայանի ընտանիքում: Տղա են ունեցել՝ անունն ինչ են դնելու, նորածնի մայրիկն ասում է, որ դեռ չեն որոշել: Երկու ընտանիքների առաջնեկներն էլ Ախուրյանի մոր ու մանկան կենտրոնում նույն օրն են լույս աշխարհ եկել:

Այսպիսի ծնունդներից հետո բժշկությունը երբեմն դժվարանում է բացատրել, թե որոնք են պատճառները ուշացած ծնունդների: Շատ ընտանիքներում փոքրիկների ծննդին տասնյակ տարիներ են սպասում ու հաճախ անարդյունք: Իսկ շատ ընտանիքներում երբեմն անտեղի արհեստական ընդհատումներ են լինում: Հաճախ 2-րդ աղջկա ծնունդն է դառնում ոչ ցանկալի: Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնի փոխտնօրեն, բժիշկ-գինեկոլոգ Վահրամ Միրզոյանը այս տիկնիկն է ցույց տալիս, որը դարձել է Մոր և մանկան կենտրոնի սիմվոլիկ բաղադրիչը:

Ասում է, երբ հղին չի կողմնորոշվում պտղին պահի, թե դրանից ազատվի, օգնում է տիկնիկը, որը միշտ բժշկի սեղանին է: Այն 12 շաբաթական սաղմի տեսքով ու չափերով է: Սա այն շրջանն է, երբ երեխայի սեռն արդեն երևում է: Վահրամ Միրզոյանը պատմում է, որ տիկնիկը տալիս է հղի կնոջ ձեռքը, ասում է, թույլատրում եմ, կարող ես վիզը կտրել կամ ջարդել: Կինը հրաժարվում է: Այս տիկնիկի շնորհիվ բժիշկները կարողացել են շատ զույգերի հետ պահել աղջիկ երեխայի ծնունդներն ընդհատելուց: Իսկ ծնելիության բացասական պատկերը փոխելու համար անհրաժեշտ է, որ ընտանիքներում 3-րդ, 4-րդ երեխաները ծնվեն: Հայաստանում 3-րդ, գուցե նաև 4-րդ երեխայի ծնունդն ընտանիքներում դեռ մնում է սեռային հավասարությունը պահելու պայման: Բայց ծնելիության աճը խթանող հիմնական գործոնը, ըստ մասնագետների, պետք է լինի մայրերին տրվող պետական աջակցության ավելացումը: Պետական ֆինանսավորումից է կախված նաև շատ հիվանդությունների բուժման արդյունավետությունը: Մասնավորապես սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը կարելի է նվազեցնել վիրահատություններն անվճար դարձնելու դեպքում: Հետվիրահատական շրջանում մահացության թվերը Հայաստանում վերջին տարիներին նվազել են: Առայժմ անվճար են վիրահատվում միայն սրտամկանի սուր ինֆարկտով դեպքերը: Սիրտ-անոթային հիվանդություններն աճել են: Իսկ սրտի վիրահատությունների միայն թանկարժեքությամբ չի պայմանավորված հիվանդի բժշկին ուշ դիմելը:

Ինտերվենցիոն սրտաբան Դավիթ Մինասյանի խոսքերով՝ կան հիվանդներ, որոնք ունեն բժշկական ապահովագրություն, սրտի վիրահատություններից անվճար են օգտվում, բայց էլի բժշկի չեն դիմում: Բժշկի ուշ դիմելու սովորությունը փոխելու համար առաջնային բուժօգնության, ինչպես նաև որոշ խմբերի ստացիոնար անվճար բուժումը,պարզվում է, դեռ բավարար չէ: Այլ վերաբերմունք և մոտեցում ունենալու համար առողջապահության ոլորտի պատասխանատուների օրակարգային հարցն է Հայաստանի բնակչության համար կիրառել ապահովագրական համակարգը:

Նշենք՝ 2018 թվին Շիրակի մարզում 2330 մահվան դեպք է գրանցվել: Համեմատությունը դարձյալ 2017 թվականի հետ է, մահերի թիվը մարզում նվազել է 162-ով: Առաջին տեղում սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունն է, 2-րդ տեղում՝ չարորակ ուռուցքներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

17:54 18.04.2025

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջորդ փուլի իրականացման շրջանակում պատվիրակությունն այցելել է ՀՀ Տավուշի, Լոռու և մի շարք այլ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ, ուսումնասիրել ենթակառուցվածքներն ու ծրագրի ընթացքը: Արաքսիա Սվաջյանը ողջունել է […] ...

«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են

17:48 18.04.2025

«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են

«իԳործ»՝ այսպես է կոչվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերից մեկը, որի իրականացման նպատակն է արտերկրում բնակվող հայազգի մասնագետներին վերադարձնել հայրենիք և ներառել նրանց պետական համակարգում։ Ծրագրի շարժիչ ուժը հայրենադարձության գաղափարն է՝ վերադարձ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ մտքով ու կարողություններով, որպեսզի գիտելիքն ու փորձը ծառայեն հայրենիքի զարգացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP