Արսեն Թորոսյանը դժվարացել է նշել, թե որքան պարգևավճար է տրվել իր ղեկավարած նախարարությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+3.09 oC

Արսեն Թորոսյանը դժվարացել է նշել, թե որքան պարգևավճար է տրվել իր ղեկավարած նախարարությունում

17:00 23.01.2019

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները հարց են ուղղել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պարգևավճարների վերաբերյալ՝ արդյո՞ք ԱՆ-ն ևս տվել է պարգևավճարներ.

«Իմ առաջին քայլերից մեկն է եղել բուժաշխատողների աշխատավարձը բարձրացնելը, և այդ պրոցեսը շարունակական է լինելու նաև հիմա: Ես համարում եմ, որ Հայաստանում, ընդհանրապես, միջին աշխատավարձը պետք է աստիճանաբար աճի  եղած ռեսուրսների շրջանակներում և նոր՝ տնտեսական աճի հետևանքով առաջացող ռեսուրսների շրջանակում: Խոսքը վերաբերում է  առողջապահական համակարգում ընդգրկված թե՛ 40 հազար աշխատակիցներին, թե՛ վարչական աշխատողներին: Մեր նախարարությունում պարգևավճար տրվել է տարեվերջին. ես համարում եմ, որ դա օրինաչափ է, մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, երբ մեր պետական կառավարման ապարատի օպտիմալացման արդյունքում մենք կարողանանք ոչ թե պարգևավճարներով փոխհատուցել վարչական աշխատողների ջանքերը, այլ դրույքային, բազային աշխատավարձն այնքան բարձրացնել, որ պետական ծառայողները ստանան մրցունակ աշխատավարձ»,- ասաց նախարարը:

Թորոսյանն ասել է, որ չի հերքում՝ պետական համակարգում կան աշխատողներ, որոնք արդյունք չեն տալիս, իրենց քայլերը միտված են նրան, որ այդպիսի աշխատակիցների թիվը պակասի:

«Մենք հիմա կառավարության կառուցվածքն ենք փոխում, հետո կառավարության մեջ եղած նախարարությունների և գերատեսչությունների կառուցվածքն ենք փոխում, նաև շատ գերատեսչություններ փոխում են նախարարություններին ենթակա ՊՈԱԿ-ների, հիմնադրամների, ԾԻԳ-երի կառուցվածքներն: Այսինքն՝ այդ պրոցեսը շարունակական գնալու է: Ազատված միջոցները թույլ կտան այդ մարդկանց վճարել նորմալ աշխատավարձ: Պարգևավճարները պետք է դառնան սիմվոլիկ և ոչ թե փոխհատուցման հիմնական միջոց»,- ասել է Թորոսյանը:

Արսեն Թորոսյանը դժվարացել է նշել, թե որքան պարգևավճար է տրվել իր ղեկավարած նախարարությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP