«Հումորի լիգան» առաջին անգամ կմասնակցի Օդեսայում կայանալիք «Лига смеха» հումորային ամենամյա փառատոնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

«Հումորի լիգան» առաջին անգամ կմասնակցի Օդեսայում կայանալիք «Лига смеха» հումորային ամենամյա փառատոնին

15:36 23.01.2019

«Առաջին անգամ Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայանալիք «Лига смеха» հումորային ամենամյա փառատոնին կմասնակցի նաև Հայաստանի թիմը»,- այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, տեղեկացրեց «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հումորի լիգա» նախագծի պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը:

Նա մանրամասնեց, որ թիմի վերջնական կազմն արդեն հայտնի է: 9 հոգանոց թիմն այսօր երեկոյան կմեկնի Օդեսա: «Лига смеха» փառատոնին մասնակցելու է մոտ 200 թիմ: Նախագիծը ստեղծվել է 2015թ. «Квартал 95» ստուդիայի և Drive Production ընկերության կողմից:

«Квартал 95» ստուդիայի հետ բանակցությունները սկսվել են մեկ տարի առաջ, և հենց նրանց համաձայնությամբ ենք սկսել «Հումորի լիգա» նախագիծն այստեղ Հայաստանում: Այս պահին մենք ոչ պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում»,- ասաց Արմեն Սուքիասյանը:

Օդեսայում կայանալիք փառատոնը հայ հանդիսատեսին հասանելի կլինի մարտի սկզբին «Շանթ» հեռուստաընկերության եթերում, իսկ արդեն մարտի կեսերից կցուցադրվեն քասթինգի օրագրերը: Մարտից կմեկնարկի նաև «Հումորի լիգայի» այս տարվա եթերաշրջանը:

«Հումորի լիգան» արդեն վերածվում է շարժման: Մենք ունենք ներկայացուցչություն Վանաձորում, որի հաղթողը կմասնակցի եթերին, ունենք ներկայացուցչություն Արցախում»,- ընդգծեց Արմեն Սուքիասյանը:

«Հումորի լիգայի» տնօրեն Արամ Մելիքյանն էլ ավելացրեց, որ Օդեսայում կայանալիք «Лига смеха»-ն հիմքն է իրենց ամբողջ խաղաշրջանի, իսկ ամենակարևորը գալա համերգն է: Թիմի նպատակն այդ գալա համերգին մասնակցելն ու Հայաստանը լավագույնս ներկայացնելն է:

«Հուսով ենք՝ մեր թիմն իր պրոֆեսիոնալիզմով, խաղով ու բեմական տեսքով ունակ կլինի և կկարողանա ըստ արժանվույն ներկայացնել մեր երկիրը այդ կարևոր համերգին: Փառատոնը 3 փուլից է բաղկացած: Առաջին երկու փուլերը հաղթողները հայտնվում են գալա համերգում: Տարբեր երկրներ ներկայացնող 200 թիմերից միայն 20-ին կհաջողվի հասնել գալա համերգին, իսկ կազմակերպիչները կընտրեն այն 14 թիմերին, որոնք նաև կհայտնվեն հեռուստատեսային եթերում»,- պարզաբանեց Արամ Մելիքյանը:

Փառատոնը թեմատիկ ուղղվածություն չի ունենալու:

«Ինչ վերաբերում է մեր ելույթին, իհարկե, կան նոր գրված բաներ, սակայն մենք նաև ընտրություն կանենք մեր ունեցած մեծ նյութից, որը տարիների ընթացքում հավաքել ենք Ռուսաստանի տարբեր ՈՒՀԱ-լիգաներում ելույթների ժամանակ: Այդ նյութի մեծ մասը հանդիսատեսը տեսել է նաև «Հումորի լիգայի» առաջին եթերաշրջանում, և ներկայացվող հումորը լինելու է Ուկրաինայի մենթալիտետին համապատասխան»,- ասաց «Հումորի լիգա» թիմի անդամ Վահե Խաչատրյանը:

Հայաստանը ներկայացնող թիմը կներկայանա «Մուլտի Արմյանի» անունով: Թիմին աջակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ ռազմավարական գործընկերը «Շանթ» հեռուստաընկերությունն է:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP