Տեղի է ունեցել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի առաջին նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+3.09 oC

Տեղի է ունեցել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի առաջին նիստը

11:17 23.01.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նախագահությամբ հունվարի 22-ին տեղի է ունեցել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ներառված էին ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման գործընթացներն ապահովող իրավական փաստաթղթերին վերաբերող հարցերը:

Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարար Զարուհի Բաթոյանը նախքան նիստի օրակարգի հարցերին անդրադառնալը հույս է հայտնել, որ ստեղծված խորհուրդն այն հարթակն է, որտեղ գրանցվելու են ոլորտի ամենալուրջ և հաստատուն հաջողությունները:

«Մեր երկրում իրականացված վերջին փոփոխությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք մերժել բռնությունը և դրանով հասնել հաջողությունների։ Մենք պետք է այս մոտեցումը մշակույթ դարձնենք թե՛ անձնական և ընտանեկան, թե՛ քաղաքացի-պետություն հարաբերություններում։ Հույս ունեմ, որ խորհրդի անդամ փորձառու կազմակերպությունների միջոցով կապահովենք նաև այն անհատների կամ կազմակերպությունների մասնակցությունը, ովքեր խորհրդի կազմում չեն, սակայն իրենց փորձառությամբ ուզում են ներդրում ունենալ այս գործընթացում։ Մենք որդեգրել ենք բաց, թափանցիկ և մասնակցային աշխատանքի սկզբունքը»,- ընդգծել է տիկին Բաթոյանը:

Այնուհետև, նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը ևս խոսել է խորհրդի առաքելության և նպատակի մասին և կարևորել յուրաքանչյուրի ներդրումը խորհրդի լիարժեք աշխատանքների իրականացման գործում: Միաժամանակ նշել է, որ պետք է ձգտել ունենալ այնպիսի հասարակություն, որտեղ բոլոր մակարդակներում մերժվում է բռնությունը:

«Ես լիահույս եմ, որ մենք կարողանալու ենք մեր իրական աշխատանքով խորհուրդը դարձնել այն օրինակելի հարթակը, որտեղ կքննարկվեն ընտանեկան բռնության քաղաքականության հարցերն ու դրանց ուղղված լուծումները»,- հավելել է պարոն Մանուկյանը:

Նախարարության կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը խորհրդի անդամներին ներկայացրել է խորհրդի ստեղծման նպատակը, սկզբունքները և գործառույթները: Մասնավորապես, խոսել է ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպա­նության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների և հանրության իրազեկման միջոցառումների մասին:

Ներկայացված հարցերի շուրջ իրենց դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկություններն են ներկայացրել նաև խորհրդի անդամ հանդիսացող շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Արձանագրվել են պրակտիկ գործընթացից բխող խնդիրներն ու անելիքները:

Հանդիպման ավարտին որոշում է ընդունվել 10-օրյա ժամկետում նախարարություն ներկայացնել կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագիրը և ոլորտը կարգավորող օրենքի այն դրույթները, որոնք ենթակա են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

08:50 11.03.2025

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

08:45 11.03.2025

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:35 11.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի  աղյուսակում

08:30 11.03.2025

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

08:25 11.03.2025

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

Սիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

08:15 11.03.2025

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

Տոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...

BACK_TO_TOP