Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

21:13 22.01.2019

Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

«Ինձ աշխատանքի է ընդունել վարչապետը, ոչ թե մարզպետը, դիմումս էլ ներկայացրել եմ մարզպետարան, որ ուղարկեն վարչապետի  աշխատակազմ: Կարծում եմ՝  2-3 օրվա ընթացքում պատասխան կլինի»,- մեկնաբանել է փոխմարզպետը:

Արա Մելիքջանյանն այսօր հանդիպում է ունեցել նաև մարզպետարանի աշխատակիցների հետ ու հայտնել իր հրաժարականի մասին, իսկ SHANTNEWS․am-ի հետ զրույցում նշել է, որ հրաժարականի դիմում ներկայացնելու հիմնական պատճառը եղել է իր ընտանիքը, որը շուրջ 2 տարի է, ինչ մայրաքաղաքում է բնակվում:

«Արդեն յոթ ամիս ես Երևան-Գյումրի ճանապարհին եմ անընդմեջ, ամեն օր հաղթահարել եմ Գյումրի-Երևան ճանապարը, դժվար էր ընտանիքիցս հեռու լինելը, ընտանիքը՝ մի տեղ,աշխատանքը՝ մի  այլ տեղ: Հայ տղամարդու համար կարևորագույն սկզբունքն ու առաքինությունը դա ընտանիքն է, ու իմ համար ավելի կարևոր է ընտանիքը, քան էդ աշխատանքը»,- հրաժարականի պատճառն այսպես է մեկնաբանել Արա Մելիքջանյանը:

Փոխմարզպետը նաև նշել է, որ իր որոշման վրա որևէ քաղաքական ճնշում չի եղել, դա զուտ իր անձնական որոշումն է և կապ չունի նաև մարզպետարաններում սպասվող հաստիքային կրճատումների հետ:

«Որևէ ճնշում չի եղել, ես ճնշումներից վախեցողը չեմ, ներկայիս գործող քաղաքական թիմը, «Իմ քայլը» դաշինքն ու առհասարակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ճնշում գործադրող չեն: Սա ընդամենը եղել է իմ ազատ կամարտահայտությունը»,- ասել է Արա Մելիքջանյանը:

Իսկ այն հարցին, թե Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի ու փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանի  պատգամավոր ընտրվելուց հետո  փոխմարզպետ մնալու միակ շանսը շահագրգռող փաստ չէր աշխատանքային գործունեությունը շարունակելու համար, Արա Մելիքջանյանը պատասխանել է, որ իր համար կարևոր է ընտանիքի գործոնը, ու անգամ  պաշտոնի գայթակղությունը ստորադասում է իր ընտանիքին:

«Փոխմարզպետի պաշտոնում աշխատելու առաջարկ ստանաու ժամանակ մտածում էի, որ իմ իմունիտետն ավելի ուժեղ է, մտածում էի, որ կդիմակայեմ, բայց առավել ևս հիմա, էս եղանակային պայմաններում հնարավոր չէ ամեն օր Երևան գնալ-գալ ու ճանապարհներին լինել»,- փոխանցել է Մելիքջանյանը:

Փոխմարզպետն իր աշխատանքային պարտականությունները կկատարի մինչև հունվարի 25-ը, իսկ դրանից հետո իր գործունեությունը կշարունակի ՀԿ-ներում կամ այլ սեկտորում: Արա Մելիքջանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է դարձել մինչ խորհրդարանական ընտրությունները, «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրվել էր պատգամավորի թեկնածու, ղեկավարում է «Լոգոս» հասարակական կազմակերպությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:35 25.11.2024

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

11:28 25.11.2024

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արագածոտն գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի և ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա երիտասարդի գլխին […] ...

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:20 25.11.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

11:13 25.11.2024

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

11:05 25.11.2024

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

Գերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:59 25.11.2024

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

BACK_TO_TOP