18:57 22.01.2019
«ԷկոԼուրը» նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով տեղեկացնում է Բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին:
Առաջին դատը նվիրված է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտմանը: «ԷկոԼուրը» խնդրել է վարչապետից ապահովել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների կառավարման և օգտագործման համար պատասխանատու լիազոր մարմինների համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունը դատավարությանը, ովքեր դատավարության ընթացքում, որպես նախորդ կառավարության իրավահաջորդներ կներկայացնեն մեղադրանքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը` ապահովելով պետության մասնակցությունը խնդրի կարգավորման համար: Նամակի պատճեն ուղարկվել է Վարչապետին կից Ջրի ազգային խորհուրդ, ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին, ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին, ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին:
Վարչապետին ուղղված նամակում նշված է.
«Հարգելի պարոն վարչապետ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի փետրվարի 5-ից մեկնարկում է Հանրային բնապահպանական դատարանի դատավարությունների շարք: Նպատակն է` Հայաստանում մինչ օրս անպատիժ մնացած ծանր էկոլոգիական հանցագործությունների նկատմամբ հանրային արդարադատություն իրականացնել և հանրային դատարանի վճիռն ուղարկել ՀՀ իրավապահ մարմիններին` դրանց ընթացք տալու և նախորդ կառավարությունների օրոք` տնտեսվարողներին գործունեության համար ապօրինի և անպատասխանատու թույլտվություն տված մարմինների իրավազանց պաշտոնյաներին պատասխանատվության կանչել:
Այս դատավարությունները կարող են նախադեպ հանդիսանալ Ձեր կողմից հայտարարված անցումային արդարադատության իրականացման համար:
Հանրային բնապահպանական դատարանն իր կառուցվածքով համապատասխանում է դատարանի կառուցվածքին. ունի դատավորներ, մեղադրող և պատասխանող կողմեր, ինչպես նաև փորձագետներ, ովքեր կներկայացնեն գործի վերաբերյալ փորձագիտական գնահատական: Հանրային դատարանի բոլոր ներկայացուցիչները հանրության կողմից ճանաչված մասնագետներ են: Հանրային բնապահպանական դատարանի նիստերը լինելու են դռնբաց, դատավարության ընթացքը լուսաբանելու համար հրավիրվելու են լրատվամիջոցներ:
Սույն թվականի փետրվարի 5-ին` ժամը 12:00-ին, «ԻԲԻՍ» հյուրանոցում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1) տեղի կունենա «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» գործի դատական նիստը:
Արարատյան արտեզյան ջրավազանի ստորերկրյա ջրային պաշարների անխնա, չնորմավորված և անօրինական օգտագործման հետևանքով վերջին 10-15 տարիներին խախտվել է Արարատյան դաշտի ջրային պաշարների հավասարակշռությունը: Արարատյան դաշտը հայտնվել է աղետալի վիճակում: Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտի լիազոր մարմինների ընդունած որոշումների և տրամադրած թույլտվությունների արդյունքում Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսը կրճատվել է 3 անգամ՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչև 10 706 հա (2013թ.): 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկվել է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից: Բարձրացել է ջրային ռեսուրսների հանքայնության աստիճանը։ Շուրջ 400 հազար գյուղացի կանգնած է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորստի փաստի առաջ: Արարատյան դաշտում նվազող ջրի պահանջարկը բավարարելու նպատակով Սևանա լճից հավելյալ ջրառի բացթողումներն արդեն հանգեցրել են Սևանա լճի վիճակի վատթարացմանը:
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների անօրինական սպառումը էկոլոգիական հանցագործություն է, որն առաջացել է նախկին կառավարությունների օրոք` կոնկրետ պաշտոնյաների անօրինական և անպատասխանատու գործողությունների հետևանքով: Խախտվել են ՀՀ Ջրային օրենսգրքի, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի, «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի տասնյակ հոդվածներ: Սակայն կատարված այս հանցագործության համար ոչ ոք չի պատժվել: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու լիազոր մարմիններն են` ՀՀ վարչապետին կից Ջրի ազգային խորհուրդը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ ջրային կոմիտեն, Արարատի մարզպետարանը, Արմավիրի մարզպետարանը:
Հարգարժան պարոն Վարչապետ,
Դիմում ենք Ձեզ` խնդրելով ապահովել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների կառավարման և օգտագործման համար պատասխանատու լիազոր մարմինների համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունը դատավարությանը, ովքեր դատավարության ընթացքում, որպես նախորդ կառավարության իրավահաջորդներ կներկայացնեն մեղադրանքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը` ապահովելով պետության մասնակցությունը խնդրի կարգավորման համար»:
Նամակին կից ուղարկվել է «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» հանրային դատական գործի մեղադրանքը` ծանոթանալու համար:
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ18:24 22.11.2024
Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականի հետ։ Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։ Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի զույգերը հետևյալն են. Նիդերլանդներ — Իսպանիա Խորվաթիա — […] ...
18:20 22.11.2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալովԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել […] ...
18:16 22.11.2024
45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել էՀունիսի 29-ին՝ գիշերվա ժամը 2:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, […] ...
18:10 22.11.2024
«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ «Նապոլին» կվաճառի Խվիչային, եթե չկարողանա երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ «Նապոլին» մտադիր չէ նոր պայմանագրում բավարարել Կվարացխելիայի ֆինանսական պայմանները։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական […] ...
18:06 22.11.2024
Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասինԵմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հաղորդել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարվածելու մասին, ասվում է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ: «Եմենի զինված ուժերի ռազմաօդային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված են հասցրել օկուպացված տարածքների հարավում՝ Նեգևի շրջանում գտնվող իսրայելական թշնամու «Նևաթիմ» ավիաբազային», – նշվում է […] ...