15:37 22.01.2019
Չնայած Նիդեռլանդներում ապաստան գտած երեխաների արտաքսման դեմ բողոքի շուրջ ծավալված քաղաքական բանավեճերին, երկուշաբթի Նիդեռլանդներից հայկական ընտանիք է արտաքսվելու, այդ թվում՝ 3 երեխա՝ 8, 5 և 3 տարեկան: Այս մասին տեղեկացնում է հոլանդական RTL Nieuws լրատվամիջոցը:
RTL Nieuws-ի հետ զրույցում ընտանիքի փաստաբանն ասել է, որ ինքը մինչև վերջին րոպեն պայքարել է արտաքսման դեմ, սակայն ապարդյուն:
Նշվում է, որ Նիդեռլանդներից Հայաստան արտաքսվող Գրիգորյանների ընտանիքն այդ երկրում հաստատվել է 2010 թվականին:
«Բոլոր մեր երեխաները ծնվել են Նիդերլանդներում: Սա նրանց տունն է»,- ասել է երեխաների հայրը:
Հոր խոսքերով՝ երկու տարի առաջ բեռնատարը հարվածել է 8-ամյա դստերը, և նա դեռ վատառողջ վիճակում է:
«Նա չի կարողանում լավ քնել: Նա բժշկական օգնության կարիք ունի: Բացի դրանից՝ նա չի ուզում գնալ Հայաստան: Իմ երեխաները չեն խոսում այդ լեզվով (խմբ.- հայերեն): Նրանք այնտեղ (խմբ.- Հայաստան) երբեք չեն եղել: Այդ պատճառով էլ մենք չենք ուզում լքել այս երկիրը: Նիդեռլանդները մեր տունն է»,- ասել է հայրը:
Նշենք, որ Նիդեռլանդների խորհրդարանը քննարկում է երկրում 5 և ավելի տարի ապօրինի ապրած երեխաների արտաքսումը չեղարկելու հարցը:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...