19:34 21.01.2019
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 30-ամյակը: Առաջին ակումբը, որտեղ հանդես է եկել Հենրիխ Մխիթարյանը, Երևանի «Փյունիկն» էր: Այնուհետև նա տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», ապա հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում»: 2013-2016թթ. Հենրիխ Մխիթարյանը խաղացել է Գերմանիայում՝ Դորտմունդի «Բորուսիայում»: 2016-ին նա տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ հետո էլ Լոնդոնի «Արսենալ»:
SHANTNEWS.am-ը 10 հետաքրքիր փաստ է առանձնացրել Մխիթարյանի մասին:
1. Հենրիխ Մխիթարյանը 8 տարի անընդմեջ ճանաչվել է Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստ:
2. Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:
3. Գիտի 7 լեզու՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, պորտուգալերեն, իտալերեն և գերմաներեն:
4. 13 տարեկանում ապրել է Բրազիլիայում, մարզվել «Սան Պաուլո»-ի մարզաբազայում: Մարզվել է Էռնանեսի ու Անդերսոնի հետ, որոնք խաղացել են «Ինտեր»-ում, «Յուվենթուս»-ում, «Լացիո»-ում:
5. Ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկ» ակումբում: Նույն ակումբի կազմում չորս անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն:
6. Բացի ֆուտբոլից, սիրում է թենիսը, ծովափնյա ֆուտբոլը, ըմբշամարտը: Սովորել է տնտեսագիտություն, մանկության տարիներին երազել է դառնալ իրավաբան, չի բացառել՝ ֆուտբոլային կարիերայից հետո հնարավոր է՝ իրավաբանությամբ զբաղվի:
7. 2016 թվականին Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ից հայ կիսապաշտպանին գնել էր 42 միլիոն եվրոյով: Այս պահին, ըստ transfermarket.com-ի, Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 35 միլիոն եվրո է:
8. Հատուկ Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները փոխել են Սթինգի հայտնի երգի բառերը: Երկրպագուների կատարմամբ այն այս տեքսն ունի. Whoa Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian (Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է):
9. Մանուկ հասակում Մխիթարյանի սիրված ֆուտբոլային ակումբը «Արսենալ»-ն է եղել:
10. Մխիթարյանի ֆեյսբուքյան հետևորդների քանակը գերազանցում է Հայաստանի բնակչության թիվը. նա ունի 3 միլիոն 261 149 հետևորդ:
15:54 11.04.2025
Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...
15:49 11.04.2025
Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...
15:40 11.04.2025
Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...
15:35 11.04.2025
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ ՌուբինյանՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...
15:33 11.04.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրինՀայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...