Խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար. Միխայիլ Աղաջանովը դիմել է Նիկոլ Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար. Միխայիլ Աղաջանովը դիմել է Նիկոլ Փաշինյանին

14:16 21.01.2019

ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, 22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրելով իրեն ընդունել՝ որպես «սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող, որպես գիտության վաստակավոր գործիչ և վերջապես որպես հայ մարդ»:

Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ՝
պարոն Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան
Ձեզ բազմիցս գրավոր դիմել եմ ընդունելության խնդրանքով, ներկայացրել եմ նաև իմ մտահոգություն հարցի էությունը, այն, որ որպես հրեշավոր կերպով սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող չեմ կարող հաշտվել Մհեր Ենոքյանի նկատմամբ հնարավոր ներման գործընթացի հետ` միաժամանակ խնդրելով ընդունելություն:

Ինձ Ձեր աշխատակազմից տեղեկացրել են, որ խնդիրը ներկայացվել է Ձեզ և արդեն Դուք պետք է կարգադրություն անեք ինձ ընդունելու կամ չընդունելու հարցի վերաբերյալ:

Հարգելի պարոն վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող, որպես գիտության վաստակավոր գործիչ և վերջապես որպես հայ մարդ խնդրում եմ տաս րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար։

Հարգանքով՝

Միխայիլ Աղաջանով
21 հունվար, 2019թ․»:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Միխայիլ Աղաջանովը բաց նամակ էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

BACK_TO_TOP