22:24 19.01.2019
Աշնանը ստացած բերքի իրացման խնդրից են բողոքում Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ գյուղի տնտեսությունները: Գյուղացիների մեծ մասը չի կարողանում իրացնել կարմիր ճակնդեղը: Մոտավոր հաշվարկներով՝ գյուղում կա 3000 տոննա բարձր որակի բերք, որը գյուղացիները տեսակավորել են, պահել մարագներում ու դեռ սպասում են գնորդներին, որոնք հիմնականում վրացիներ են:
Նախորդ տարիներին բերքի իրացումից տնտեսությունները չեն դժգոհել, ժամանակին կարողացել են վաճառել: Այս տարի կանգնել են փաստի առաջ: Նախորդ տարիների համեմատ շատ են ցանել, բայց գնորդներ չկան: Գյուղի 300 տնտեսություններ անցած գարնանը ցանքատարածքներում ավելի շատ բազուկ են ցանել, քան այլ կուլտուրաներ :
Երկու հեկտարից գյուղատնտես Լյովա Գալստյանը 150 տոննա կարմիր ճակնդեղ է ստացել: Մյուս տնտեսությունները ևս առատ բերք են ունեցել: Մշակելը հեշտ է, իրացման խնդիր էլ նախորդ տարիներին չէին ունեցել։ Սակայն շուկան հիմնականում դեպի Վրաստան էր: Գյուղացիներն էլ որոշել էին արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն ցանքատարածքներն անմշակ չթողնել:
Վրացի գնորդներից բացի՝ նախորդ տարիներին հանձնել են նաև Պաշտպանության նախարարությանը: Բայց այս տարի գնումների ընթացակարգի փոփոխության պատճառով նախարարությունը գնումներ գյուղացիներից չի կատարել:
Բանակի համար ջոկած բազուկը մինչև հիմա մնում է գյուղացիների բակերում, ցրտահարումից պաշտպանելու համար ծածկել են պոլիէթիլենային թաղանթով ու խոտի հակերով:Դրսում ու պահեստներում կուտակած բերքը մանրածախ շուկաներում իրացնել հնարավոր չէ: Արտահանումն էլ իր հերթին չեղավ, վրացի գնորդները չեկան, իսկ գյուղացիներին պատճառն այսպես են ներկայացրել՝ Հայաստանից Վրաստան բերք տանելը ֆինանսապես ձեռնտու չէ, արտահանման դժվարություններ ունեն: Բացի դրանից՝ գյուղացին ոչ մի ներկրողի հետ պայմանագիր չունի, մշտապես վաճառքը կատարել են բանավոր պայմանավորվածությամբ։Կառնուտցիները մինչև մարտ ապրանքը չիրացնելու դեպքում օգտագործելու են որպես անասնակեր: Անգամ համաձայն են 3 հազար տոննա բերքը ինքնարժեքից ցածր գնով որպես անասնակեր վաճառել, միայն թե պահեստներում չմնա:
Բերքն արդեն փչանում է, կարմիր ճակնդեղի վերևի հատվածներն սկսել են ծլել, մի քիչ էլ եղանակները տաքանան, բերքն ամբողջությամբ կնեխի: Կառնուտցիներն այս հարցով դիմել են, օգնել իրացումը կազմակերպել, բայց հստակ պատասխան չեն ստացել:
10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA12:44 25.11.2024
Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերիցԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից։ Այս մասին հայտնել է Times թերթը: «Արդեն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու առաջին օրը՝ հունվարի 20-ին, կարող է ստորագրվել հրամանագիր, ըստ որի՝ 15 հազար մարդ ստիպված կլինի լքել բանակը՝ առողջական նկատառումներով ծառայությանը պիտանի չլինելու պատճառով»։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ զինված ուժերի գրեթե […] ...
12:35 25.11.2024
Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կործանման պահըՏեսանկարահանվել է Վիլնյուսում DHL բեռնատար ինքնաթիռի կործանման պահը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը կտրուկ իջնում, ապա պայթյուն է տեղի ունենում։ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ կործանվել է DHL բեռնատար ինքնաթիռ։ Ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի […] ...
12:27 25.11.2024
Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններԱդրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի գրավոր հայտարարությունը։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։ ...
12:20 25.11.2024
Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցըԿայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական […] ...
12:12 25.11.2024
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքումՄասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...
12:05 25.11.2024
Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...