21:29 19.01.2019
12 տարի առաջ այս օրը՝ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում հրատարակվող Ակօս պարբերականի խմբագրատան դիմաց սպանվեց հայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքը: Այդ դեպքը ցնցեց հայ, թուրք և միջազգային հանրությանն այն աստիճան, որ Դինքի անվան շուրջ միավորվեցին երբեմնի թշնամական բազմաթիվ գործիչներ:
Սպանությունից 12 տարի անց ամեն տարի այս օրը հավաքվում են նրա երբեմնի գործընկերներն ու գաղափարակիցները՝ հարգելու «Ակոս»-ի խմբագրապետի հիշատակն ու մատնանշելու այն հետագիծը, որ մնաց Հրանտ Դինքի գործունեության ընթացքում:
Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում ծնված Հրանտ Դինքը 7 տարեկանում՝ 1954-ին ծնողների հետ տեղափոխվում է Ստամբուլ: Ավարտում է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության և փիլիսոփայության ֆակուլտետները։ Զինվորական ծառայությունից հետո աշխատում է որպես լրագրող։
1996 թ.Ստամբուլում հիմնում է «Ակոս» թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել Թուրքիայի հայերի ծայրահեղ մեկուսացված լինելը, խոսել Արևմտյան Հայաստանի հայերի մասին, ներկայացնել հարկադրված իսլամացված լինելու դառնությունը՝ միաժամանակ հաշտության միջնորդ լինելով հայ և թուրք ժողովուրդների միջև։
2004 թվականի փետրվարի 24-ին «Ակոս»-ը տպագրեց մի հոդված Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբինա Գյոքսենի մասին՝ նշելով, որ նա իրականում հայ է եղել, այն հայ որբերից, որոնք որդեգրվել էին 1915 թվականից հետո: Այդ պահից սկսած Դինքը սկսեց պարբերաբար ենթարկվել սպառնալիքների ու հետապնդումների թուրք ազգայնականների կողմից:
Ավելի ուշ Դինքը դատապարտվեց Սահմանադրության 301 հոդվածով՝ «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է անվանում» նշանաբանի դեմ խոսելու համար: 2007-ի հունվարի 19-ին Դինքին սպանեցին «Ակոս»-ի խմբագրության դիմաց:
Համաձայն պաշտոնական տարբերակի` մարդասպանն այն ժամանակ 17-ամյա Օգյուն Սամասթն էր: Որ սպանությունը պատվիրված է եղել, նույնիսկ Թուրքիայում ոչ ոք չէր կասկածում: Որպես սպանության նպատակ՝ թուրք հանրային գործիչները նշում էին երկրում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու գործոնները:
Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրներում կազմակերպվեցին բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր՝ «բոլորս հայ ենք», «բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսներով: 2007-ի հուլիսի 2-ին սկսվեց դատավարությունը՝ տևելով ավելի քան 5 տարի:
Այդ ընթացքում 18 մարդու մեղադրանք առաջադրվեց՝ հիմնականում հանցանքի մեջ տեսնելով «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպության հետքերը: 2011 թվականի հուլիսի 25-ին թուրքական դատարանը սպանությունը կատարած Օգյուն Սամաստին դատապարտեց 22 տարի 10 ամիս ազատազրկման, որը հետո փոխարինեց ցմահ ազատազրկմամբ:
2012-ի հունվարի 16-ին Ծանր հանցագործությունների Ստամբուլի դատարանը հրապարակեց մեկ այլ դատավճիռ՝ նշելով, որ Դինքի սպանությունը այլ ենթատեքստեր չի պարունակում, չկան ազգային կամ քաղաքական նպատակներ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց՝ թուրքական իշխանությունները չեն ապահովել Դինքի ապրելու իրավունքը՝ ըստ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, և գիտակցաբար չեն կանխել սպանությունը, թուրքական ոստիկանությունն էլ անգործության համար չի պատժվել:
Թուրքիայի իշխանությունը շարունակում է պնդել, որ նախապես տեղյակ չի եղել սպանության մասին, իսկ հանցագործության հետևում միանշանակ տեսնում է այժմ Ռեջեփ Էրդողանի թիվ մեկ քաղաքական հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենին:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...