Նախագահն ընդունել է Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Նախագահն ընդունել է Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին

18:41 24.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին Հայաստանում և ընդգծելով, որ ՌԴ վարչապետի այցը կայանում է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, գոհունակությամբ է փաստել, որ այդ ընթացքում հսկայական աշխատանք է իրականացվել:

«Այսօր մեր հարաբերություններն առանձնանում են մշտական քաղաքական երկխոսությամբ բոլոր մակարդակներում՝ արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում լավ աշխատանքով, տնտեսության, ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում և հատկապես փոխադարձ առևտրի ոլորտում արգասաբեր համագործակցությամբ. անցյալ տարին մենք ավարտել ենք 15 տոկոս աճով, իսկ ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում մեր ապրանքաշրջանառության աճը 23 տոկոսից մի փոքր ավելի է: Դա շատ լավ է:

Ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կդառնա ևս մեկ կարևոր քայլ մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՌԴ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները: Դմիտրի Մեդվեդևն ուրախությամբ տեղեկացրել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը նույնիսկ ավելին է, քան նշեց Նախագահը՝ գրեթե 30 տոկոս:

«Այսպիսով, սա դրական տեղեկատվություն է, որով ես ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել: Շնորհակալ եմ հանդիպման հնարավորության համար: Իրոք, մենք գործընկերներ ենք, բարեկամներ ենք, մենք ունենք շատ զարգացած հարաբերություններ բոլոր ոլորտներում: Քիչ առաջ մենք անցկացրել ենք միջկառավարական բանակցություններ, ստորագրել ենք կարևոր փաստաթղթեր, արձանագրել ենք, որ հարաբերությունները զարգանում են: Ընդ որում, գործնականում չկա ոլորտ, որի շրջանակներում մենք այժմ չենք համագործակցում: Օրինակ՝ շատ լավ դինամիկա է արձանագրվել գյուղատնտեսական մատակարարումների ոլորտում, և այստեղ Հայաստանը լավ զարգացրել է իր ներկայությունը ռուսական շուկայում, չնայած պարզ է, որ կարելի է այսուհետ ևս այս գործընթացները զարգացնել: Այլ ոլորտները նույնպես լավ զարգանում են: Դրանք են՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ներդրումային փոխգործակցությունը: Քիչ առաջ քննարկում էինք Իրանի հետ համագործակցությամբ ձեզ մոտ ստեղծվող ազատ տնտեսական գոտու տարածքում աշխատանքի հնարավորությունը և մի շարք այլ մասշտաբային ծրագրեր: Ուստի կաշխատենք, կհամագործակցենք»,- ասել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

14:25 27.11.2024

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նպատակն է մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին եւ տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակումը, ինչպես նաեւ իրավական հիմքերի ստեղծումը: Հարցը քննարկվել […] ...

Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ Պապոյան

14:18 27.11.2024

Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ընդգծեց, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նախնական ընտրություններ, որոնց միջոցով կընտրվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապոյանը նշեց, որ գյումրեցիները կկարողանան արտահայտել իրենց կարծիքը՝ անկախ կուսակցական […] ...

Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ Բելինգեմ

14:12 27.11.2024

Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ Բելինգեմ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նշել է, թե ինչպես է խաղադաշտում փոխվել իր դերը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ակումբ տեղափոխվելուց հետո։ «Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է։ Նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են։ Երբ Մբապեին տեսնում եմ մարզումների ժամանակ, համոզվում եմ, որ նա ավելի լավ կսկսի խաղալ։ Թիմում շատ են բազմակողմանի ֆուտբոլիստները։ Վնասվածքների պատճառով ստիպված […] ...

ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրը

14:05 27.11.2024

ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումն իրեն դավաճանված չի համարում Իսրայելի եւ շիական «Հըզբոլլահ» կազմակերպության միջեւ հրադադարի պայմանավորվածությունից հետո եւ ընդունում է ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ, շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ Նրա խոսքով՝ Լիբանանի, Եմենի կամ Իրանի հետ ոչ մի համաձայնություն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, քանի […] ...

Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ

13:58 27.11.2024

Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ Ուկրաինային լրացուցիչ 24 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքով։ Այս մասին հայտնում են New York Post-ը և Politico.Pro-ն: Նշվում է, որ Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը առաջարկել է, որ Կոնգրեսը ներառի այն օգնությունը փաթեթում՝ խուսափելու համար նախագահական վարչակազմում փոփոխություն լինելու դեպքում աջակցությունը հետ կանչելու վտանգից: Մի քանի օրենսդիրներ […] ...

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

13:51 27.11.2024

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ է կորցրել։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` Բոնոն, Կուլիբալին, Ռենան Լոդին, Ժոաու Կանսելուն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ալեքսանդր Միտրովիչը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային […] ...

BACK_TO_TOP