14:54 19.01.2019
Հայաստանի նախագահի հրամանագրերով այսօր նշանակվեց 12 նախարար։ Նորություն կարծես չկար, քանի որ նշանակվածները բոլորն էլ մինչ այս նախարարի պաշտոնակատար էին։ Բացառություն կարելի է համարել միայն Զարուհի Բաթոյանին, ով նախարարի տեղակալ էր, և ընդամենը մի քանի օր է, ինչ կատարում էր նախարարի պարտականությունները։ Բայց ինչո՞ւ չնշանակվեցին մյուսները։
Վերադառնանք։ Նշանակվեցին ոչ բոլոր նախարարությունների ղեկավարներ։ Եվ պատճառը օպտիմալացումն է։ Ազգային ժողովը առաջիկա նիստերի ընթացքում կրճատելու է մի քանի նախարարություն։ Ու թեև պաշտոնապես այդ նախագիծը դեռ չի հրապարակվել, բայց դրա նախնական տարբերակներից մեկի հիման վրա արդեն հայտնի է, թե որ նախարարություններն այլևս գոյություն չեն ունենա իրենց գործող կարգավիճակով։ Ահա հենց այդ նախարարությունների ղեկավարների պաշտոններում էլ, փաստացի, ոչ ոք չի նշանակվել։ Դրանք են․
Այս նախարարությունները իրենց անվանումները կփոխանցեն մյուսների հետ միավորման ձևով ստեղծված սուպերնախարարություններին։ Իսկ այդ նախարարությունների ղեկավարներից, օրինակ՝ Լիլիթ Մակունցն ու Մխիթար Հայրապետյանը, տեղափոխվել են Ազգային ժողով՝ խմբակցություն և հանձնաժողով ղեկավարելու։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...