Առաջնորդվեք ոչ թե սեփական, այլ պետության ամբիցիայով. Սոֆիա Հովսեփյանի հորդորն Անի Սամսոնյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Առաջնորդվեք ոչ թե սեփական, այլ պետության ամբիցիայով. Սոֆիա Հովսեփյանի հորդորն Անի Սամսոնյանին

15:29 18.01.2019

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը, ամբիոնին մոտենալով, ասել է, որ ցանկանում է խոսել, թե ինչու է կարևոր, որ Մանե Թանդիլյանը լինի ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

«Մանե Թանդիլյանին ճանաչում եմ 2013-2014 թվականների ժամանակահատվածից, «Դեմ եմ» շարժումից, երբ բարձր պրոֆեսիոնալիզմով կանգնած էր յուրաքանչյուրի կողքին: Այնուհետև արդեն «Ելք» դաշինքի շրջանակներում, և, ամենակարևորը, վերջին 6 ամիսների ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էր ղեկավարում: Ես, որպես Շիրակի մարզի փոխմարզպետ, համակարգում էի այս ոլորտը և, բնականաբար, անընդհատ հարցեր ունեի այս նախարարության հետ»,- ասել է Սոֆիա Հովսեփյանը՝ հավելելով, որ որևէ հարց անպատասխան չի մնացել, ուստի կարծում է, որ այդ ոլորտում Թանդիլյանը քիչ անփոխարինելիներից  է, ու պետք է առանց վերապահումների ընտրել:

ԼՀԿ խմբակցության մյուս անդամին՝ Անի Սամսոնյանին անդրադառնալով, Սոֆիա Հովսեփյանը հորդոր է ուղղել.

«Տիկի՛ն Սամսոնյան ջան, պարոն Կարապետյանն էլ տարածքային կառավարման ոլորտում էն քիչ եզակի, անփոխարինելի մարդկանցից է մեր երկրում: Եթե մենք կասկածի տակ ենք դնում այս մարդու ընտրությունը կամ չընտրությունը, հիշենք մեկ կարևոր բան՝ ձեր հարցի պատասխանը, եթե անգամ ձեզ չի գոհացնելու, ոչ թե առաջնորդվենք սեփական ամբիցիայով, այլ առաջնորդվենք պետության ամբիցիայով, որովհետև չընտրվելու դեպքում ուղղակիորեն ոչ թե շահելու է մեկ մարդ, այլ տուժելու է մի ամբողջ պետություն»,- եզրափակել է Հովսեփյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP