ԲՀԿ-ն անվերապահ աջակցելու է Մանե Թանդիլյանին. Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

ԲՀԿ-ն անվերապահ աջակցելու է Մանե Թանդիլյանին. Նաիրա Զոհրաբյան

14:34 18.01.2019

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին ուղղված հարցերից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զահրաբյանը ելույթ է ունեցել և ասել, որ Թանդիլյանն անվերապահ աջակցություն է ունենալու ԲՀԿ-ի կողմից.

«Տիկի՛ն Թանդիլյան, իսկապես ամենածանրաբեռնված հանձնաժողովն է լինելու: Վերահսկողություն ամբողջ պետական բյուջեի նկատմամբ, ԿԲ, Հաշվեքննիչ հանձնաժողով: Ձեր պրոֆեսիոնալիզմը, միանշանակ, բավարարելու է այդ ծանր բեռը տանելու համար: Ուզում էի ասել, որ դուք ունենալու եք ԲՀԿ խմբակցության անվերապահ աջակցությունը»,- ասել է Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավորը նկատել է, որ իսկապես աննախադեպ է, որ 5  օր խորհրդարանը քննարկի ոլորտային մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում թեկնածուների առաջադրումը: Խոսքը պրոֆեսիոնալ, բովանդակային քննարկումների մասին է:

«Սա, իսկապես, շատ պոզիտիվ մեսիջ է, որ ունենալու ենք պրոֆեսիոնալ խորհրդարան, որտեղ մարդիկ եկել են աշխատելու համար: Ուզում եմ նշել, որ ԲՀԿ-ն աջակցելու է «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված ոլորտային բոլոր հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, հարց և պատասխանի քննարկումների ժամանակ մենք տեսանք, որ իսկապես առաջադրվել են մարդիկ, թեկնածուներ, որոնցից յուրաքանչյուրը կարողանալու է անել առավելագույնը, որպեսզի մենք խորհրդարանական մեր աշխատանքը կարողանանք կազմակերպել գրագետ, պրոֆեսիոնալ, ես հույս ունեմ, որ մենք այս ոգով էլ շարունակելու ենք»,- եզրափակել է Զոհրաբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP