14:13 18.01.2019
ԱԺ-ում հարցեր են ուղղվել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձել է վարկերի տոկոսների բարձր լինելուն.
«Երբ որ վարկավորվում են քաղաքացիները, բացի հիմնական տոկոսադրույքից, որը շատ պարզ է՝ 12.15 տոկոս, կան նաև զուգահեռաբար տարատեսակ տխրահռչակ վճարումներ, մասնավորապես՝ սպասարկման վարձ, տրամադրման վճար: Ի՞նչ եք կարծում՝ հնարավորություն կունենա՞ ձեր հանձնաժողովը միջամտելու այդ ոլորտին, վերացնելու նմանատիպ բացասական երևույթները, որովհետև արդյունքում տոկոսադրույքը դառնում է շատ բարձր»,- հետաքրքրվել է Աղազարյանը:
«Այո՛, կա նոմինալ տոկոսադրույք, որը հրապարակվում է, և գիտենք, թե ինչքան է, բայց կա նաև էֆեկտիվ տոկոսադրույք, որ մեջ մտնում են տարբեր տեսակի, ձեր նշած սպասարկումները, միջնորդավճարները, և դրա արդյունքում էֆեկտիվ տոկոսադրույքն ավելի բարձր է: Բանկն ունի այս մասին քաղաքացիներին տեղեկացնելու հստակ պարտավորություն: Բանկային ոլորտն այն քիչ մրցակցային ոլորտներից է ՀՀ-ում, ես համաձայն եմ, որ բարձր է տոկոսը, բայց միևնույն ժամանակ նրանք ունեն պարտավորություն զգուշացնելու, ֆինանսական հաշտարարի համակարգ կա, որին կարելի է դիմել, եթե որևէ բան անհասկանալի է: Իհարկե, կարելի է բարելավել, և մենք ձեզ հետ միասին կքննարկենք՝ կա՞ արդյոք հնարավորություն այնպես անել, որ այդ տոկոսադրույքներն իրականում այդքան բարձր չլինեն»,- ասել է Թանդիլյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հաջորդ հարցը վերաբերել է բանկային ծովահենությանը: Աղազարյանն ասել է, որ դա կոնկրետ իր հետ պատահել է: Քաղաքացին գնում է բանկ, որևէ վարկ վերցնելու, ներկայացնում է իր բոլոր տվյալները, բանկը մերժում է: Քաղաքացին դուրս է գալիս բանկից, գնում է վարկային կազմակերպություն, նորից հայտը լրացնում է, վարկային կազմակերպությունը հաստատում է 500 հազար դրամանոց վարկը, ու այդ վարկը տրամադրում է այն բանկից, որտեղ քաղաքացուն մերժել են: Արդյունքում, բացի տոկոսադրույքներից, սպասարկման վարձից, տրամադրման վարձից, վերցնում են 30 տոկոս միջնորդավճար: Աղազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք Թանդիլյանը տեղյա՞կ է այս խնդիրներից և ի՞նչ պատկերացումներ ունի լուծումների մասով:
«Այդ վարկային կազմակերպությունն իր ռիսկերն ունի և, հետևաբար, հնարավոր է, որ բանկը չտրամադրի, որովհետև պատրաստ չէ այդ ռիսկերը վերցնելուն և տվյալ քաղաքացիներին սպասարկելուն, որոնք ավելի ռիսկային են: Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ դա ամենախնդրահարույց հատվածը չէ՝ կան կազմակերպություններ, որոնք քաղաքացիներին տանում են վարկային կազմակերպություններ կամ բանկեր՝ վարկեր ստանալու: Այ սա արդեն անթույլատրելի է: Այսինքն՝ իրենք քաղաքացիների համար վարկ են վերցնում: Քաղաքացիներն ուղղակիորեն հայտնվում են թակարդում: Պետք է տարբեր մեխանիզմներ գտնել, որ մեր քաղաքացիները կարողանան ավելի պաշտպանված լինել»,- ասել է Թանդիլյանը:
Աղազարյանը նկատել է, որ, օրինակ, երբ բուժծառայության համար մարդուն գումար է անհրաժեշտ լինում, հարազատը, որը վերցնում է այդ գումարը, չի կարդում, թե մանր տառերով ինչ է գրված պայմանագրում:
«Ինքն անմիջապես վերցնում է այդ 400 հազարը՝ չիմանալով, որ հետո պետք է վճարի 1 մլն դրամ և ավելին: Հետևաբար, մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքացիներին: Հետաքրքիր կլիներ՝ բանկի ծառայողը գնար խանութ և երշիկ գներ, և երշիկ վաճառողն ասեր՝ մի հատ հըլը ինձ վճարեք էդ թույլտվության համար, նոր ես ձեզ երշիկ վաճառեմ»,- եզրափակել է Հովիկ Աղազարյանը, ինչին էլ Թանդիլյանն արձագանքել է, որ դրա լուծումն իրականում բժշկական ապահովագրությունն է, այլ ոչ թե վարկային կազմակերպությունները, քանի որ նրանց համար նշանակություն չունի, թե մարդն ինչ վարկ է վերցնում:
«Պատկերացրե՛ք, այդ հնարավորությունն էլ չլիներ, այդ ընտանիքն ավելի վատ վիճակում կհայտնվեր, մեր խնդիրն է պաշտպանել քաղաքացուն»,- արձագանքել է Թանդիլյանը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...