13:40 18.01.2019
ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Մանե Թանդիլյանին հարց է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Մոտ մեկուկես, երկու ամիս առաջ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեցի աշխարհում հումքային արժույթների անկման տենդենցի մասին իմ մտահոգությունները, հայկական դրամի վրա դրա ազդեցության մասին: Երկուստեք համաձայնություն է եղել, որ մտահոգությունը տեղին է և բացասական երևույթների դիմագրավելու անհրաժեշտություն կա: Օրինակ՝ ռուբլու դաշտում Ռուսաստանն արդեն մեծ ինտերվենցիաներ է արել, տեղեկություն ունե՞ք, թե՞ ոչ, ԿԲ-ն ի՞նչ չափի ինտերվենցիաներ է անում: Ի՞նչ կերպով զսպվեց Ամանորից առաջ դոլար-դրամ հարաբերակցության մեզ համար բացասական դրսևորումը, ի՞նչ է տեղի ունենալու այսուհետ»,- հետաքրքրվել է Ուրիխանյանը՝ հավելելով, որ դրամը, լինելով հումքային արժույթ, վտանգի տակ է լինելու։
«Նախ՝ մենք կբերենք ԿԲ պատասխանատուներին՝ բացատրություն տալու, թե ինչ գործիքակազմ են օգտագործել նշված հարցերի շրջանակում: Մենք ձեզ հետ հնարավորություն կունենանք գնահատել՝ որքանո՞վ է արդյունավետ: Որ էական տատանում չի ունեցել, կարելի է որոշակի առումով արդյունավետ գնահատել: Մենք հասկանում ենք, որ ազդեցություն ունենում են նաև տրանսֆերտները: Ձեզ վստահեցնում եմ, որ Դուք հնարավորություն կունենաք այդ հարցադրումներն ուղղել հենց պատասխանատուներին: Մենք հնարավորություն կունենանք այդ հարցերն իրենց ուղղել»,- պատասխանել է Թանդիլյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը Թանդիլյանից հետաքրքրվել է նաև, թե արդյո՞ք նրանք թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու հարց կդնեն, եթե կառավարությունը դա չանի հաջորդ տարի:
«Դուք գիտեք, որ այս տարի 85 հազար քաղաքացու թոշակ ու նպաստ է բարձրացել, ուղղակի պետությունը, կառավարությունը աշխատավարձեր բարձրացնելու մեխանիզմ չունի, բացի պետական աշխատողների աշխատավարձը բարձրացնելուց: Դրա արդյունքում է ընդհանուր միջին աշխատավարձը բարձրացվում միայն: Իրականում ցածր են, այո՛, աշխատավարձերը, բարձրացման հավանականությունը մենք պետք է դիտարկենք թե՛ օպտիմալացման, թե՛ աշխատավարձերը մշտական բարձրացնելու որոշում ունենալով»,- ասել է Թանդիլյանը:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...