12:19 18.01.2019
ԱԺ-ում հարցեր են ուղղվում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ ինքը կրթության և գիտության ֆինանսավորմանը վերաբերող հարց ունի: Հովհաննիսյանը նկատել է, որ Թանդիլյանը որոշակի պատասխան արդեն տվել է կրթության մասով, բայց ինքը տպավորություն է ստացել, որ հարցին պատասխանում է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը.
«Գումարներ կլինեն, մուտքերը կավելանան, ապա կմտածենք ավելացում կատարելու մասին: Որպես նախարար՝ իմանալով Ֆինանսների նախարարության շատ պաշտպանողական դիրքը ֆինանսների ավելացնելու գործում՝ ինչպե՞ս եք պատկերացնում կրթության և հատկապես գիտության ֆինանսների ավելացումը», -հարցրել է Հովհաննիսյանը:
«Ես բացարձակ չեմ կիսում այդ տեսակետը, ես ուղղակի խոսեցի այն մասին, թե ինչպես է դա կատարվում, իսկ ինչպես ես կուզենամ և պետք է կատարվի, այն է, թե մենք ինչպիսի կարիքներ ունենք և ՀՆԱ-ի ավելացումն ինչպիսի տոկոսով ենք տեսնում, ապա ոլորտի ֆինանսավորման ավելացումը: Ինձ համար կրթությունը, ենթակառուցվածքներն առաջնահերթություններ են, բայց, այո՛, մենք պետք է հասկանանք, որ հատկապես կրթության ոլորտում ներդրումը դա կապիտալ ներդրում է, դա ծախս չէ, և այն անդրադառնալու է մեր պետության տնտեսության և առաջընթաց զարգացմանը: Պետք է պատկեր ունենանք և Ֆինանսների նախարարությանն առաջադրանք տանք որ այս գումարներն անհրաժեշտ է ապահովել բյուջեում », -ասել է Թանդիլյանը:
Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ հարցը հնչեցրել է հիմնականում պատասխանատվություն և պարտավորություն լսելու համար, որ կավելացնեն այդ ոլորտի ֆինանսավորումը:
«Ես եմ ուրախ, որ դուք դա հնչեցնում եք, որովհետև դուք մեծամասնություն եք և ձեր սատարմամբ է միայն հնարավոր այդ ոլորտի ֆինանսավորումը բարձրացնել», – արձագանքել է Թանդիլյանը:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...