«Իմ քայլ»-ի պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչպես են պայքարելու «ոչ նպատակային ծախսերի» դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

«Իմ քայլ»-ի պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչպես են պայքարելու «ոչ նպատակային ծախսերի» դեմ

12:06 18.01.2019

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է Մանե Թանդիլյանից, թե նա ինչպես է նա պատկերացնում «հաշվետվողականության բարձրացում» ասվածը:

«Մենք խնդիր ունենք բարձրացնել հանրային ֆինանսների կառավարման արդյունավեատությունը, հատկապես ծախսային քաղաքականության արդյունավետության մասով»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը՝ հիշեցնելով, որ Վերահսկիչ, Հաշվեքննիչ  պալատները նախկինում հաշվետվություններ են ներկարայցրել, ըստ որոնց՝ պետական գնումների ոլորտում անարդյունավետ ծախսեր են եղել:

Տիգրանյանը հավելել է, որ օրենսդրական կարգավորումները իրավական հետևանք չեն նախատեսում անարդյունավետ ծախսերի մասով, ինչը նշանակում է, որ պետական բյուջեից ոչ նպատակային ծախսեր են կատարվում:

«Արդյունավետության բարձրացմանն է միտված անցումը ծրագրային բյուջետավորմանը: Այս գործիքակազմը մեզ պետք է օգնի վերահսկել և  բարձրացնել արդյունավետությունը: Ճիշտ եք, որ իրավական հետևանք չի առաջացնում որոշ դեպքերում, եթե չկա չարաշահում կամ օրենքի խախտումով չի կատարվել: Եվ հենց այստեղ Հաշվեքնննիչ պալատի դերը շատ բարձր է: Այստեղ ես պրոֆեսիոնալիզմ պետք է ակնկալեմ, անաչառություն և անկախություն, որովհետև միայն այդ պարագայում մենք կարող են ունենալ իրական պատկեր և ճիշտ գնահատական»,- ասել է Թանդիլյանը՝ հավելելով, որ հանրությունը պետք է իմանա՝ ինչպես է աշխատում այս կամ այն գերատեսչությունն ու դրա ղեկավարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP