Բարեխիղճ հարկ վճարողների շրջանակն ընդլայնվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Բարեխիղճ հարկ վճարողների շրջանակն ընդլայնվում է

18:50 17.01.2019

Գործադիրում այսօր՝ նիստի ժամանակ, քննարկվել է նաև «ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 333N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը.

«Որոշումը, որի մեջ առաջարկվում է փոփոխություն կատարել, կարգավորում է ավելացված արժեքի մասին զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հետ կապված փոխհատուցումների, պարզեցված ընթացակարգի հարաբերությունները: Այն կարգավորումները, որ ընդունվել էին 2017 թվականին, ըստ որի՝ սահմանվել էին հարկ վճարողին ներկայացվող չափորոշիչները և ընթացակարգը, որով այս գործարքների դեպքում գումարները կփոխհատուցվեն մի փոքր ավելի մեղմվի, երկու նպատակ հետապնդելով՝  վարչարարության ռեսուրսն ավելի պակաս օգտագործվի և ավելի նպաստավոր լինի հարկ վճարողի համար: Ըստ գործող կարգավորման՝ հարկ վճարողին ներկայացվող պահանջները հիմնականում հանգում են նրան, որ գործարքի գումարը չպետք է գերազանցի 20 մլն դրամը: Նախորդ ժամանակահատվածում դիմումների ստուգման արդյունքում հարկային մարմնի կողմից կատարված ստուգումների արդյունքում հիմնավորված պիտի լինեն ոչ պակաս, քան 95 տոկոսը կատարված գործարքների:

Առաջարկվող փոփոխությամբ այս 95 տոկոսը նախատեսվում է դարձնել 90 տոկոս, ինչը կնշանակի, որ մի փոքր ավելի մեղմ կլինի հարկ վճարողների համար դա, և հարկային մարմինն ավելի պակաս ռեսուրս կօգտագործի՝վարչարարություն իրականացնելու և այս միջակայքում ընկած կազմակերպությունների դեպքում ուսումնասիրություն և ստուգում իրականացնելու տեսակետից»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատել է՝  ստացվում է, որ բարեխիղճ հարկ վճարողների շրջանակն ընդլայնվում է, չափն ինչպե՞ս է որոշվել՝ 95-ից 90 իջեցնելով.

«Վիճակագրական տվյալները մոտավորապես այսպիսին են՝ եթե մեկ տարվա ժամանակահատված դիտարկենք, որոշումն ընդունվել է 2017 թվականի մարտի 30-ին, կիրառվել ապրիլի 13-ից սկսած: Մինչև հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից 1006 ստուգում և ուսումնասիրություն է իրականացվել, մոտ 78 տոկոսը բավարարել է այն պահանջներին, ինչը սահմանված է գործող կարգով: Փոխադարձ վստահության միջավայրի ձևավորմանն  ուղղված գործողություն կարելի է դիտարկել»,- պատասխանել է Ատոմ Ջանջուղազյանը:

Կառավարությունն ընդունել է առաջարկվող փոփոխությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

20:57 22.11.2024

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

Goal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասին

20:52 22.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասին

Իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացչել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման հինգ մարտիկի, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում։ Հինգշաբթի գիշերը իսրայելական հարվածի ժամանակ սպանվել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարության երկու ներկայացուցիչներ, մասնավորապես՝ այս խմբավորման էլիտար ստորաբաժանման ղեկավար Նուխբան։ Իսրայելական բանակի տվյալներով՝ նրանք երկուսն էլ մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա […] ...

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

20:45 22.11.2024

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։ Շրջայցին մասնակցել է […] ...

FourFourTwo-ն կազմել է ՉԼ եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը

20:40 22.11.2024

FourFourTwo-ն կազմել է ՉԼ եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը

FourFourTwo հեղինակավոր պարբերականը կազմել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում է Գարեթ Բեյլի շրջադարձ հարվածը «Լիվերպուլի» դեմ 2018 թվականի եզրափակչում: Լավագույն գոլերի հեղինակների տասնյակում ներառվել են. 1.Գարեթ Բեյլ — «Ռեալ Մադրիդ» — «Լիվերպուլ» 2018 թ. 2.Զինեդին Զիդան — «Ռեալ Մադրիդ» — Լևերկուզենի «Բայերի» 2001 թ. 3.Մարիո Մանջուկիչ — «Յուվենտուս» — […] ...

Նիկոլ Փաշինյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվը

20:36 22.11.2024

Նիկոլ Փաշինյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Կրճատում են ծառայողական մեքենաների թիվը․ ավելի մանրամասն՝ այսօրվա հարցազրույցում»։ ...

Զախարովան արձագանքել է Նիդեռլանդներ ներխուժելու ամերիկացի սենատորի կոչին

20:28 22.11.2024

Զախարովան արձագանքել է Նիդեռլանդներ ներխուժելու ամերիկացի սենատորի կոչին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով ասել է, որ ակնկալում է ամերիկացի դիվանագետների վտարում Հաագայից՝ ԱՄՆ սենատոր Թոմ Քոթոնի՝ Նիդեռլանդներ ներխուժման մասին հայտարարություններից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման հրաման տվեց։ Դիվանագետը մեջբերել է ամերիկացի սենատորի խոսքերը, ով ՄՔԴ-ն անվանել է […] ...

BACK_TO_TOP