17:19 17.01.2019
«Ցանկացած քաղաքացի, երբ ազատվում է աշխատանքից, պետք է պատշաճ կերպով ծանուցվի, ես առ այս պահը Մշակույթի նախարարությունից չունեմ ազատման հրաման, այդ պատճառով տեղեկացված չեմ եղել, որ ազատված եմ աշխատանքից: Միայն երեկ, երբ ոստիկանությունը եկավ թատրոն, ոստիկանության մոտ տեսա իմ ազատման հրամանը»,- հունվարի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը:
Նա պարզաբանեց, որ ինքը ստացել է ծանուցում, որ իր պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 28-ին, և որ իր ժամկետը կարող է չերկարացվել: Արդյունքում պնդում է, որ առանց ծանուցման, որ ինքն ազատված է աշխատանքից, թատրոն է ներկայացել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանը և պահանջել է հանձնել կնիքը:
«Եկել է մի աղջիկ, որի պրոֆեսիոնալ կրթությունը որպես բալետմեյստեր է, խորեոգրաֆ, համարվում է ուսումնարանի կրթություն ստացած, հետո ինչ-որ մասնավոր բուհերում սովորած, օպերայի կարդաբալետի եսիմ որերորդ աստիճանի պարող, չգիտեմ ինչ, չեմ ուզում որակել, որովհետև չեմ ճանաչում նրան, բայց եկել է մի աղջիկ, ով ունի իմ ազատման հրամանը, ներկայանում է ոստիկանություն, ասում է, որ ես տնօրենը չեմ, որ դուռը ջարդեք, բացեք և կնիքն էլ թող բերի հանձնի»,- ասաց Գայանե Կարապետյանը:
Գայանե Կարապետյանի խոսքերով՝ 2010-ից ինքն ընդունել է թատրոնը, այն որևէ գույք չի ունեցել, բայց հանուն իրենց կատարած ներդրումների՝ որոշել են մնալ ու աշխատել, արել են 7 ներկայացում, որոնք պահանջված են եղել և ցուցադրվել են տարբեր բեմերում՝ Ստանիսլավսկու, Սունդուկյանի թատրոններում, ցուցադրվել են նաև մարզերում, սահմանամերձ գյուղերում ու Ստեփանակերտում:
«Մեր զբաղեցրած տարածքը եղել է կաթսայատուն, որը սարքվել է ամբողջ կոլեկտիվի ուժերով, և հիմա ինչ-որ մեկը որոշել է ինչ-որ մեկի հրամանով ներս մտնել ու տիրանալ… Մշակույթի նախարարությունը մինչ այդ երբևէ մտե՞լ էր այդ թատրոն: Դա նման է նրան, որ փոքր երեխան ասի` մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր, մայրն էլ ասի` ես հիմա քո ժամանակը չունեմ, զբաղված եմ»,- ասաց թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամվել Սարգսյանը:
Գայանե Կարապետյանի ազատման հրամանը ստորագրել է մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը:
Թատրոնի դերասանները ևս իրենց դժգոհությունն են հայտնում՝ նշելով, որ թատրոնը ցանկանում են վերափոխել բալետային թատրոնի, ինչի արդյունքում իրենք առանց աշխատանք կմնան:
«Իմացանք, որ ֆորմատը փոխվելու է, ես դրամատիկական ժանրի դերասանուհի եմ, և ի տարբերություն բալետայինի՝ և՛ երգում ենք, և՛ պարում ենք, և՛ դրամատիկական դերեր ենք խաղում: Այսինքն՝ մնալու ենք առանց աշխատանքի, չեմ կարող թույլ տալ, որովհետև երբ եկել եմ, գործող թատրոն չի եղել, ես արել եմ բանվորի, դերձակի աշխատանք, մենք գիշերներն ինքնուրույն ենք վարագույր ներկել, դեկորացիա սարքել, մեկս մյուսին գրիմ արել: Այսինքն՝ իմ ու իմ կոլեգաների ջանքերով թատրոնը ստեղծվել է և չեմ պատրաստվում ասել՝ «Համեցեք, բարի գալուստ», և թատրոնը զիջել միայն նրա համար, որ ֆորմատին չեմ համապատասխանում»,- ասաց թատրոնի դերասանուհի Մերի Հակոբյանը:
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:46 18.04.2025
Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում23:07 18.04.2025
Բ խմբի ստրեպտոկոկի հետազոտություն հղիների համար22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումըԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...
23:47 18.04.2025
Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարներըԳլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...
23:46 18.04.2025
Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարումԱպրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...