14:31 17.01.2019
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներից Նարեկ Մալյանի նկատմամբ «ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձին»:
Նշենք, որ նա ներկայումս Նարեկ Մալյանի փաստաբանն է:
Փաստաբանը տեղեկացնում է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչի կողմից իրենց տեղեկացրել են, որ Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը:
Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Հաշվի առնելով առաջացած հանրային հետաքրքրությունը, գտնելով, որ այդ հաղորդումը պարզապես նպատակ ունի կասեցնելու Ն. Մալյանի գործունեությունը՝ մարդասպան Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի կապակցությամբ հանրային իրազեկման մասով, ստորև ներկայացնում ենք ենթադրյալ մեղադրանքները և մեր նախնական գնահատականը:
1) ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԵԼԸ: ՀՀ Քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն՝ ինքնասպանության հակելը՝ հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելը, եթե անձն ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել կամ ինքնասպանության փորձ է կատարել՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
Նշված հասկացությունից պարզ է դառնում, որ տվյալ հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ ենթադրյալ հանցանք կատարած անձի գործողությունների արդյունքում այլ անձը (տուժողը) կատարած լինի ինքնասպանություն կամ դրա փորձ։
Ընդ որում, ենթադրյալ հանցանք կատարած անձի գործողությունների և տուժողի կողմից ինքնասպանություն կամ դրա փորձ կատարելու միջև պետք է առկա լինի պատճառահետևանքային կապ։
Այս մեղադրանքն ինքնին անհեթեթ է, քանի որ, փառք Աստծո, տիկին Զարուհի Մեժլումյանը ինքնասպանություն կամ դրա փորձ չի կատարել: Միայն այդ փաստի ուժով Ն. Մալյանի գործողությունների մասին ավելորդ է անգամ խոսել: Միայն ընդգծենք, որ Ն. Մալյանը տիկին Զարուհի Մեժլումյանի մոտ երբևէ չի ցանկացել առաջացնել ինքնասպանություն կատարելու վճռականություն: Ավելին, տիկին Զարուհի Մեժլումյանին ցանկանում ենք քաջառողջություն և ամենայն բարիք: Իսկ Ն. Մալյանի իրավաչափ քննադատությանը պետական ծառայողը՝ դատապարտված մարդասպանի տիկինը, պարտավոր է վերաբերվել՝ որպես ժողովրդավարական հասարակությունում արտահայտման ազատության դրսևորման:
2) ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ: ՀՀ Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ անձնական կյանքի տվյալներ են անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկությունները։
Նախ, ցանկանում ենք ընդգծել, որ մեզ բացարձակ չի հետաքրքրում տիկին Զարուհի Մեժլումյանի անձնական կյանքը: Ն. Մալյանին, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքրում է պետական ծառայող հանդիսացող անձի և ծանրացուցիչ հանգամանքներում սպանության համար դատապարտված և պատիժը կրող անձի հարաբերության բնույթը, իսկ այդ տեղեկությունն օբյեկտիվորեն ունի հանրային բարձր հետաքրքրություն, և դրա հրապարակման, մասնավորապես՝ Զարուհի Մեժլումյանի և Մհեր Ենոքյանի ամուսնական կապի մասին տեղեկությունը չի կարող պաշտպանվել օրենքով, այն էլ՝ քրեական օրենքով: Դա կոպտորեն կխախտեր Ն. Մալյանի և հանրության ցանկացած այլ անդամի արտահայտման ազատությունը:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկայում այս առումով գործում է այն սկզբունքը, որ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կարող են տարածվել, եթե կա հասարակական մտահոգություն, թե ինչպես են տվյալ անձանց կողմից իրականացվում իրենց գործառույթները, և եթե դա բխում է հանրային շահերից։
Ներկայումս Մհեր Ենոքյանի ներման հետ կապված կա մեծ հասարակական մտահոգություն, և նշված տեղեկության հասարակությանը տրամադրումը կարևոր նշանակություն ունի հանրության համար՝ պարզելու, թե ինչպիսի դերակատարում ունի Զարուհի Մեջլումյանը Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացում։ Ավելին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքը (օրինակ՝ Von Hannover v. Germany) պահանջում է անձնական տվյալների հրապարակումը և տարածումը քննարկելիս հավասարակշռել հանրային և մասնավոր շահերը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զարուհի Մեջլումյանը և Մհեր Ենոքյանը չեն կարող համարվել սովորական մասնավոր անձինք, և նրանց մասին տեղեկատվությունը ներկայացնում է մեծ հանրային հետաքրքրություն։
Ավելին, մեր պնդմամբ, նրանց՝ ամուսնացած լինելու փաստը հանրամատչելի փաստ է:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ հանրամատչելի են համարվում, ի թիվս այլոց, այն անձնական տվյալները, որոնք տվյալների սուբյեկտի կողմից հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար:
Ն. Մալյանը պնդում է, որ այդ ամուսնական կապի մասին տեղեկությունն իրեն հասել է այնպիսի աղբյուրներից, որոնք դա իմացել են հենց Զարուհի Մեժլումյանից: Ավելին, Զարուհի Մեջլումյանը Մհեր Ենոքյանի՝ ամուսնության մեջ գտնվելու փաստը իր հրապարակային հայտարարություններում ներկայացնում է որպես նրա (Մհեր Ենոքյանի) վերասոցիալականացման կարևոր չափանիշ։ Սա նշանակում է, որ Նարեկ Մալյանի կողմից նման տեղեկության տարածումը չի կարող համարվել անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք կազմող տեղեկատվության տարածում, քանի որ հենց ինքը՝ Զարուհի Մեջլումյանը, այդ տվյալները դարձրել է հանրամատչելի՝ գիտակցված գործողությունների կատարմամբ դրանք մատչելի դարձնելով անորոշ շրջանակի անձանց համար:
Այսպիսով՝ Ն. Մալյանի կողմից չի իրականացվել անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք կազմող տեղեկատվության տարածում, այլ ես ընդամենը հրապարակել եմ արդեն իսկ հանրամատչելի դարձած տեղեկության՝ հետապնդելով իրավաչափ նպատակ։
3) ՀՈԳԵԿԱՆ ՈՒԺԵՂ ՏԱՌԱՊԱՆՔ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՃԱՌԵԼԸ: ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը․․․ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
ՀՀ Քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե օրենքն ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ, հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի՝ հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա:
Տվյալ դեպքում, ՀՀ Քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը, ի տարբերություն շատ այլ հանցակազմերի, քրեական պատասխանատվության առաջացումը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ (հանցագործություն է համարվում ինքնին անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անկախ դրա հետևանքներից)։
Հետևաբար, ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կարող է համարվել դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի՝ հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա:
Այսպիսով, որպեսզի ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համարվի դիտավորությամբ կատարված (ինչը տվյալ հանցակազմի անհրաժեշտ տարր է, քանի որ արարքն անզգուշությամբ կատարելը քրեական պատասխանատվություն չի առաջացնում), անհրաժեշտ է, որ արարքը կատարող անձը գիտակցած լինի, որ իր արարքով որևէ այլ անձի ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառում և ցանկանա իր արարքով տվյալ անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառել։
Այսինքն՝ որպեսզի Ն.Մալյանը քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, անհրաժեշտ է ապացուցել, որ․
– նա կատարել է որևէ արարք, որի հետևանքով Զարուհի Մեջլումյանը ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է կրել,
– նա գիտակցել է, որ իր այդ արարքով Զարուհի Մեջլումյանին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառում,
– նա ցանկացել է իմ արարքով Զարուհի Մեջլումյանին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառել։
Մինչդեռ վերը նշված հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում անգամ քրեական գործ հարուցելու համար բավարար՝ ցածր իրավական չափանիշով․
Ընդամենը կանդրադառնանք ցանկության չափանիշին: Ն.Մալյանի գործողությունների միակ նպատակը եղել է հասարակությանը հուզող հարցի (Մհեր Ենոքյանի հնարավոր ներման գործընթացի) վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն ներկայացնելը։
Այս նպատակն իրավաչափ է և բխում է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված խոսքի ազատության և կարծիքի ազատ արտահայտման իրավունքներից։ ՄԻԵԴ-ն այս կապակցությամբ նշել է, որ քաղաքական խոսքը կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճը սահմանափակելու առումով Կոնվենցիան կիրառման նեղ ոլորտ ունի (տես, օրինակ, Ուինգրովն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 25.11.1996 թվականի վճիռը): Այս գաղափարն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-997 որոշման մեջ։
Թե Ն. Մալյանի բացահայտումների հետևանքով մարդասպան Մհեր Ենոքյանի տիկնոջ (որը, կրկնենք, հանդիսանում է հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող անձ) մոտ ինչպիսի հույզեր են առաջացել, Ն. Մալյանի դիտավորությունից, ցանկությունից, նպատակից դուրս է:
Ավելին, նշված հանցակազմի բնութագրիչ հատկանիշն է ոչ թե ուղղակի հոգեկան տառապանք պատճառելը, այլ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը։ Զարուհի Մեժլումյանը վերջին մի քանի օրերին մի քանի լրատվականներով, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ մի շարք ելույթներ է ունեցել: Դրանց պարզ դիտարկումը հոգեկան ուժեղ տառապանք կրող անձի տպավորություն չեն ստեղծում:
Այսպիսով՝ Ն. Մալյանի դիտավորությունից բացարձակապես դուրս է եղել Զարուհի Մեժլումյանի որևէ հոգեկան անհարմարություն հասցնելը. Նրա դիտավորությունը ուղղված է եղել բացառապես հանրային կարևորություն ներկայացնող տեղեկությունների բարձրաձայնմանը: Ավելին, տիկին Զարուհի Մեժլումյանը հանրության առջև վերջին օրերին մի քանի անգամ երևացել է հոգեկան ուժեղ տառապանք ապրող մարդու հատկանիշներ չունեցող տեսքով:
Հարկ է նաև ընդգծել, որ ռուսական քրեական իրավունքի գիտությունը այս հանցակազմի առկայությունը՝ օբյեկտիվ կողմը կապում է ոչ թե խոսքի հետ, այլ կոնկրետ բռնի գործողությունների, որոնք առաջացրել են հոգեկան տառապանք, մասնավորապես՝ տուժողին առանց սննդի թողնելը, վնասակար պայմաններում թողնելը, ցավի երկարատև պատճառելը՝ կծելը, ասեղով ծակելը և այլն: Բնական է, որ այս դեպքում նմանատիպ գործողությունները ի սպառ բացակայում են և չեն կարող չբացակայել:
Այդուհանդերձ, պետք է նշենք, որ մենք սկզբունքորեն դեմ չենք քրեական գործի հարուցմանը, սակայն ոչ թե տիկին Զարուհի Մեջլումյանի նշված հոդվածներով, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների անցնելը:
Մեզ շատ հետաքրքիր է, թե արդյոք ճշմարիտ են օդում կախված այն լուրերը, որ պաշտոնատար անձը հանդիպել է Ներման հանձնաժողովի որոշ անդամներին, թե ոչ /դա կարելի է պարզել, օրինակ, հեռախոսազանգերի վերծանում ստանալու միջոցով/, թե արդյոք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող մարդասպան Մհեր Ենոքյանը իրոք օգտվո՞ւմ է ինտերնետից, թե՞ ոչ, թե արդյոք մարդասպանը և իր կինը ունենում են ավելի մեծ քանակով երկարատև տեսակցություններ, քան դա թույլատրված է օրենքով և այլն:
Բոլոր այդ արարքները հնարավոր է, որ պատժելի են քրեական օրենքով և մենք հետամուտ ենք լինելու ճշմարտությունը պարզելուն և մեղավոր անձանց, եթե այդպիսիք կլինեն, պատասխանատվության կանչելուն:
Հիշեցնենք, որ 22 տարի առաջ տեղի ունեցած սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը հայտնել էր, որ պատրաստվում է իր անձնական կյանք ներխուժելու համար քրեական պատասխանատվություն պահանջել:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...