13:24 17.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին դիմելով՝ հայտարարեց.
«Դուք ասացիք, որ Մարտի 1-ի դեպքերը` բոլորիս համար հայտնի, առ այն, որ Զինված ուժերն օգտագործվեցին, ինչն այն ժամանակվա ավտորիտար ռեժիմի արդյունք էր նաև, բայց չնշեցիք, որ բնականաբար կիրառվել էին թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ոստիկանությունը և ամբողջ անվտանգության սեկտորը ներքաշված է եղել ներքաղաքական գործընթացների մեջ, հիմա էլ ԶՈւ-ն գտնվում է քաղաքացիական ու նաև խորհրդարանական վերահսկողության ներքո: Ես աշխատել եմ այդ հանձնաժողովում, լավ համագործակցություն է եղել, սակայն ԱԱԾ-ն և ոստիկանությունը չեն գտնվում խորհրդարանական վերահսկողության ներքո»:
Մարուքյանը հետաքրքրվեց` ի՞նչ կարծիքի է Քոչարյանը իր այն պնդման վերաբերյալ, որ ԶՈւ հետ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պիտի նախարարությունների կարգավիճակով ներառվեն կառավարության կառուցվածքի մեջ ու վերադառնան խորհրդարանական վերահսկողություն, նա հիշեցրեց, որ 2006թ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է փոխել կարգը՝ դրանք խորհրդարանական վերահսկողությունից դուրս հանելով:
Հանձնաժողովի նախագահի թեկնածուն նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը դա արել էր կոնկրետ նպատակի համար՝ հոկտեմբերի 27-ից հետո:
«Նա, նաև խախտելով Սահմանադրությունը, հեռացրեց Վաղարշակ Հարությունյանին: Ռոբերտ Քոչարյանին, որպես Սահմանադրության խախտման մասնագետի, քննարկելու խնդիր չկա, գուցե կա այդ անհրաժեշտությունը, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը լինեն նախարարության կարգավիճակով, ավելի վերահսկելի լինեն, մինչ այդ մեր և այլ հանձնաժողովներ կարող են բավական մեծ վերահսկողության խնդիրներ լուծել ու կարգավորել այն խնդիրը, որ նախկինում չի լուծվել:
Ինչո՞ւ չի եղել. դրա համար էլ մեր երկիրը դարձել էր ավտորիտար, այսօր նոր Հայաստանում ենք, ավտորիտարիզմն էր պատճառը, որ Հայաստանը կանգնած էր փոփոխությունների շեմին, հիմա այս փոփոխությունը տեղի ունեցավ, պարտավոր ենք ճիշտ գնահատական տալ, կառույցները ճիշտ դասավորել, որ արդյունավետությունը բարձր լինի»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ իրենք առաջարկում են` ավտորիտարիզմի հենքը քանդվի, որևէ իշխանության բարի կամքին չսպասեն վերահսկողության իմաստով, այլ ինստիտուցիոնալ փոփոխություն լինի: Նա հիշեցրեց` երբ 2015 թ. Սահմանադրությունը փոփոխության էր ենթարկվում, իշխանությունները և այն մասնագետները, որ ներառված էին, խաբեցին բոլորին, քանի որ ասում էին, որ այս Սահմանադրությամբ այս մարմինները գործադիրի մեջ էին և հետագայում կլինեն կառուցվածքում:
Ըստ Մարուքյանի` սուպերվարչապետական համակարգը ստեղծվել է այլ օրենքներով, իսկ Սահմանադրությունը թույլ է տալիս դրանք վերադարձնել կառավարության կառուցվածք, այս օրենքի փոփոխությամբ այն կարող է վերադարձվել այն տեսքին, որ եղել է մինչև Ռոբերտ Քոչարյանը:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...