15:22 17.01.2019
ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» հարցը:
«Առաջարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Արտոնությունը, փաստացի, կգործի 2.5 տարի»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:
Ըստ Ղափլանյանի՝ նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրական շարժիչով մեքենաների ձեռքբերմանն ու կիրառմանը, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը, իսկ էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների, ներառյալ՝ մոպեդների, կիրառման ավելացումը կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը նաև որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացել, ըստ որի՝ 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ ներկրվել է 28 մեքենա, իսկ 2018 թվականին՝ 33 մեքենա:
«Համեմատության համար նշենք, որ Վրաստանում, կիրառելով ակցիզային հարկից ազատման մեխանիզմը, 2017 թվականին էլեկտրամոբիլների թիվը մոտ 300 ավելի էր՝ նախորդ տարվա համեմատությամբ, 2016 թվականին 34 մեքենա է ներկրվել, 2017 թվականին՝ 328»,- հավելել է Ղափլանյանը:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալն ասել է, որ այն երկրներում, որտեղ խրախուսվում է էլեկտրամոբիլների կիրառությունը, հարկային արտոնություններից զատ նաև սուբսիդիա է տրամադրվում, ազատում են գույքահարկից: Այդ արտոնությունը կիրառող երկրներից առաջատարներն են Նորվեգիան և Իսլանդիան:
«Երեկ նաև կարծիք-առաջարկ ենք ստացել, որ «ներմուծում» բառին ավելացվի նաև «իրացում» բառը»,- ասել է Ղափլանյանը:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը խոսել է այն մտահոգություններից, որոնք ունի Ֆինանսների նախարարությունը.
«Առաջարկում եմ քննարկման առարկա դարձնել դրանք, որովհետև տրանսպորտային միջոցի ավելացումը այս կամ այն տեսակի, միայն նպատակ դարձնել և դրա համար կիրառել հարկային արտոնություն, մեր կարծիքով առնվազն լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, որովհետև էդ տրանսպորտային միջոցի քանակի ավելացումն ինքնանպատակ է դառնում: Նախ՝ դեռ միանշանակ չէ, որ սպառողի վարքագծի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոնն ենք մենք հիմա փորձում կառավարել, այսինքն՝ եթե չլիներ ԱԱՀ ենթադրությունը, որ մենք կունենայինք 33 մեքենայից փոխարեն 333 մեքենա, ընդամենը ենթադրություն է, որովհետև այսօր, եթե առաջնորդվում ենք նրանով, որ շահագործման ժամանակ ծախսերն ընթացիկ էապես ավելի ցածր են, ապա, եթե ռացիոնալ սպառողի մասին է խոսքը, ապա այսօր էլ, չնայած ԱԱՀ-ի առկայությանը, մենք կարող էինք ունենալ ավելի շատ տրանսպորտային միջոցներ, որոնք էլեկտրական շարժիչներով են շահագործվում մի կողմից և մյուս կողմից՝ ամենևին միանշանակ չի այն, որ նույն շրջական միջավայրի տեսակետից մենք լուրջ ձեռքբերում ենք ունենում երկու պատճառով՝ մենք, այնուամենայնիվ, էներգակիրների համար զգալի մասով օգտագործում ենք ներմուծվող և ոչ էկոլոգիապես այդքան մաքուր միջոցներ այդ էլեկտրաէներգիայի արտադրության համար, և մյուս կողմից էլ այդ շարժիչները, որոնք աշխատում են էլեկտրական մարտկոցներով, որոշ ժամանակ անց այդ մարտկոցները ուտիլիզացնելու խնդիր է առաջանում, որի գնահատականներն ուղղակի բացակայում են, այսինքն՝ մենք ավելի շատ տպավորություն ենք ստացել, որ առաջնորդվում են ավելի շատ ժամանակակից թրենդով, քան թե ունենք հստակ հաշվարկ, թե ինչ ենք ակնկալում այս ամենի արդյունքում»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարը:
Ատոմ Ջանջուղազյանը խնդրել է հարկային արտոնությանը վերաբերվել խնամքով: Գնահատված ծախսը 2019 թվականի համար մոտավորապես 444 մլրդ դրամ է:
«Դա նշանակում է՝ մենք այդքան հարկային արտոնությունների արդյունքում չենք ստանալու պետական բյուջեի եկամուտներ, բայց դրա դիմաց ինչ ենք ստանալու մենք, ավաղ, չունենք գնահատական»,- հավելել է Ջանջուղազյանը՝ նաև նշելով, որ վերագնահատելու առաջարկ են անում:
Ինչ վերաբերում է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի պնդմանը.
«Այս հարցով ես կուզենայի տեխնոլոգիական տեսանկյունից մեկնաբանել խնդրի կարևորությունը՝ համաձայն լինելով ֆինանսների նախարարի այն գնահատականի հետ, որ մենք բազմաթիվ ոլորտներ ունենք, որտեղ արտոնություններ ունենք, այնուամենայնիվ, կուզենայի նշել, որ էլեկտրական մեքենաները և դրանց շուրջ ստեղծված էկոհամակարգը հիմնականում տեխնոլոգիական էկոհամակարգ է: Նախորդ 10 տարիներին ինդուստրիան առաջ տանող թրենդը սմարթֆոններն են եղել, համաձայն միջազգային կողմից տրված գնահատականների՝ ապագա 10 տարիների առաջանցիկ թրենդը լինելու է մեքենաշինությունը: Կարծում եմ, որ ԲՆ նախաձեռնությունը շատ լավ նախաձեռնություն է, և Վրաստանի օրինակն էլ, որ արտոնությունից հետո մեքենաների թիվը տասնապատկվել է, կարծում եմ, որ բավականին լավ փաստարկ է», – ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ իրենք դեմ են արտահայտվել արտոնությունն ավելի երկար ժամկետով տալ, քանի որ համարում են, որ եթե խոսքը ինդուստրիա զարգացնելուն է վերաբերում, ապա արտոնությունը չպետք է լինի այնքան երկար, որ խոչընդոտ դառնա:
Կարծում են, որ 2.5 տարին մեծ թիվ չէ արտոնություն տալու և էկոհամակարգը զարգացնելու համար:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ իրենք ևս կողմ են արտահայտվել արտոնության սահմանմանը:
«Փաստարկները հետևյալն են՝ գործնականում մեր մոտ էլեկտրամեքենաները բացակայում են, բացակայում են ոչ միայն այն պատճառով, որ իրենք նոր են, թանկ են, այլ այն պատճառով, որ դրանց սպասարկման ենթակառուցվածքները գոյություն չունեն: Այն անձիք, ովքեր կորոշեն մշակույթ փոխել և բնապահպանական տեսակետից ավելի քիչ վնաս պատճառող մեքենաներ ներկրել Հայաստան և շահագործել, առաջիկա տարիների ընթացքում կրելու են ավելացված ծախսեր: Այն պատճառով, որ եթե այդ մեքենաները շահագործելու համար, եթե ինչ-որ բան նորոգելու լինեն, պիտի գնան Վրաստան, որտեղ այդ ենթակառուցվածքներն ձևավորվում են՝ առնվազն: Մենք կարծում ենք, որ կառավարությունն այդ ժամանակահատվածում նաև ֆինանսապես պետք է աջակցի այդ առաջամարտիկներին, մենք նույնպես կողմ ենք եղել, որ այդ արտոնության ժամկետը կրճատվի, քանի որ մինչև 2030 թվականն էր սահմանված, և հասկացվի, որ մենք խթանում ենք հենց այն անձանց, ովքեր առաջիններ են լինելու: Ովքեր ստեղծելու են մշակույթ և ովքեր կրելու են այդ ավելացված ծախսերը, ենթակառուցվածքների չլինելու պատճառով, մենք իրենց հետ կիսելու ենք իրենց ծախսերը: Կարծում ենք, որ 2022 թվականի հունվարի 1-ը խելամիտ ժամկետ է»,- ասել է Խաչատրյանը:
Հարցի վերաբերյալ տեսակետ է հայտնել նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը.
«Ֆինանսների նախարարության տեսակետը հասկանալի է շատ կարևոր ենթատեքստում, որ 2019 թվականը Հարկային օրենսգրքի բարեփոխումների շրջանակում մենք հայտարարել ենք ուղղակի հարկման բեռի նվազման և անուղղակի հարկման բեռի ավելացման կամ սպառման հարկման ավելացման եղանակով ուղղակի հարկման բեռի նեգատիվ ազդեցության չեզոքացման միջոցառումներ, ինչը ենթադրում է, որ բավականին ռիսկային տարի է 2019 թվականը բյուջետային ծրագրային ցուցանիշներն ապահովելու տեսանկյունից: Մի կողմից ունենալու ենք եկամտային հարկի դրույքաչափի նվազում, ունենալու ենք նաև շահութահարկի բեռի նվազեցում, մյուս կողմից՝ մենք փորձում ենք անուղղակի հարկման համակարգերով կամ հարկման բեռի ավելացմամբ չեզոքացնել այդ բացասական ազդեցությունը»:
Դավիթ Անանյանն առաջարկել է հետաձգել այս հարցի քննարկումը առնվազն մեկ տարով:
«Մեքենաների ներմուծման դրույքաչափերի, մաքսատուրքերի առումով մեր բացառությունները ԵԱՏՄ կարգավորումների շրջանակներում սպառվում են 2020 թվականի հունվարի 1-ին: Օրինակ՝ էլեկտրամոբիլների դրույքաչափը սահմանված է 15 տոկոս: Մեր ներպետական դրույքաչափը գործելու է մինչև 2020 թվականը՝ 10 տոկոս: Այստեղ կա 5 տոկոսի տարբերություն: Մյուս կողմից, օրինակ՝ Ղազախստանի օրենսդրությամբ ոչ բիզնես նպատակով ներմուծվող առաջին էլեկտրամոբիլները ազատվում են ԱԱՀ-ից, այնուհետև վճարվում է 18 տոկոս ԱԱՀ: Ըստ էության՝ կարող է ստացվել այնպես, որ նպաստում են Ղազախստանի բնապահպանական խնդիրներին», – ասել է Անանյանը, ինչին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակով արձագանքել է, որ գլոբալ բնապահպանական խնդիրներին էլ է պետք նպաստել:
ՀՀ վարչապետը հետաքրքրվել է ՊԵԿ նախագահից, թե ինչ կշահի ՀՀ-ն, եթե էլեկտրամոբիլ ներկրվի և տարվի երրորդ երկիր.
«Ես առաջարկում եմ բովանդակային առումով այս լավ նախաձեռնությունը հետաձգել մեկ տարի, երբ բոլոր բացառությունները կվերանան, և մենք կունենանք մաքսատուրքի միասնական դրույքաչափ»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ նաև պարզաբանելով, որ էլեկտրամոբիլի համար վճարվող 10 տոկոս մաքսատուրքը ոչ թե ՀՀ բյուջե է գնալու, այլ ԵԱՏՄ բյուջե, որտեղ Հայաստանը մասնաբաժին ունի:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նկատել է, որ հարցը երկար է քննարկվել նաև կոմիտեի նիստում: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը նկատել է, որ ինքը, փաստորեն, շարունակում է մնալ բացարձակ փոքրամասնություն ներկայացնող:
Իրինա Ղափլանյանն ընդունել է, որ կա մարտկոցների ուտիլիզացման հարց, բայց նաև ասել է, որ այդ ուղղությամբ ևս ծրագիր է մշակվում: Ըստ դրա՝ ցանկացած ներմուծվող ապրանքի գնի մեջ պետք է ներառվի նաև դրա ուտիլիզացումը: Բացի դրանից՝ Հայաստանը CO2-ի նվազեցման պարտավորություններ է ստանձնել:
ՀՀ վարչապետն էլ հավելել է, որ թրենդին հետևելն ամենևին վատ բան չէ, բոլորովին հակառակը: Փաշինյանն այն կարծիքին է, որ այդ մեքենաների ներկրման արդյունքում ոչինչ չենք կորցնում: Եթե մարդիկ սիրեն և մեծ քանակներով ներկրեն էլեկտրամոիլներ, մենք կունենանք եկամուտների նոր աղբյուր:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ասել է, որ լիցքավորման կայաններ ունենալու համար իրենք ևս աշխատում են. բանակցություններն ընթացքի մեջ են՝ դրամաշնորհ ստանալու համար:
«Որ ուտիլիզացիայի վրա շատ կենտրոնանաք, պիտի գնանք ձիերով երթևեկելուն: Որովհետև ամենահեշտ ուտիլիզացիան իրանց պարագայում է արվում: Դուք եք ասում, որ թրենդ է դա, աշխարհը գնում է այդ ճանապարհով և ակնհայտ է, որ 20-30 տարի հետո տրանսպորտային միջոցների կեսից ավելին լինելու են էլեկտրամոբիլները:
Մենք ուզում ենք դա խթանել և նույնիսկ թակարդ ենք լարում ներկրողների նկատմամբ, ասում ենք՝ երկու տարի հարկային արտոնություն կա, ներկրեք, որովհետև հետո 20 տոկոս ԱԱՀ հարկելու ենք: Ցանկացած փուլում կառավարությունը կարող է հետ կանչել էդ նախագիծը, եկեք անենք այդ հաշվարկները, բայց չեմ կարծում, որ ասելու ենք՝ վայ, էս ինչ վատ օրենք ենք ընդունել: Մինչև գլխի ընկնեն մարդիկ, երկու տարին կանցնի»,- ասել է վարչապետը՝ ծիծաղելով, որ հարցը դնում է քվեարկության՝ իմանալու, թե ով է դեմ:
Պարզվել է՝ այլ դեմ չկա, ուստի որոշումն ընդունվել է:
16:51 18.04.2025
«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում16:47 18.04.2025
Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել16:28 18.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա15:25 18.04.2025
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի15:05 18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ14:30 18.04.2025
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով13:43 18.04.2025
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին13:35 18.04.2025
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին17:20 18.04.2025
Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոսՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […] ...
17:11 18.04.2025
ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունըՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...
17:08 18.04.2025
Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...
17:05 18.04.2025
Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-իցԱրդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...
17:00 18.04.2025
Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...
16:51 18.04.2025
«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրումՈւկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […] ...