11:23 17.01.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ: Արայիկ Հարությունյանը նախ այցելել է «ԱՐ.ԴԻ.Վայթ» տարրական դպրոց, որտեղ կրթությունն իրականացվում է երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն:
Նախարարի պաշտոնակատարը հանդիպել է դպրոցի պատասխանատուների և տնօրենի հետ, քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ դասագրքերի և ուսուցիչների վերապատրաստումների վերաբերյալ: Արայիկ Հարությունյանն այցելել է նաև Շարլոտ և Էլիզ Մերդինյան Հայ ավետարանական վարժարան, որտեղ տեղի ունեցած միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով: Նա իր խոսքում նշել է, որ ՀՀ նոր կառավարության համար սփյուռքի հետ համագործակցությունն էլ ավելի կարևոր է Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող տնտեսական զարգացումների համատեքստում, երբ առաջնահերթ է դարձել ԱՄՆ գիտակրթական և տեխնոլոգիական ներուժի ներգրավումը մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին:
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով սփյուռքի հայկական համայնքների մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը:
«Վերջին օրերին զարմանքով նկատել եմ, որ սփյուռքի մեր հայրենակիցները՝ փոքրից մինչև մեծ, սկսել են ապրել բացառապես հայրենիքի խնդիրներով, նրանք ուշադիր հետևել և, ըստ էության, մասնակից են դարձել հեղափոխությանը. փոքրերը երգում են հեղափոխության երգերը, հարցեր տալիս դրա առաջնորդների մասին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Այնուհետև նախարարի պաշտոնակատարն այցելել է ՀԲԸՄ-ի Մանուկյան-Դեմիրճյան վարժարան, ծանոթացել ուսումնական ծրագրերին, ինչպես նաև շրջել դպրոցի լաբորատորիաներում: Այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԲԸՄ-ի ավագ դպրոցների աշակերտների ուսումնական պրակտիկան Հայաստանում, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպելու վերաբերյալ: Բացի այդ, ՀԲԸՄ-ի խորհրդի անդամները բարձրաձայնել են սփյուռքի մասնագետների ներուժը մեր երկրում տեղի ունեցող ծրագրերին ներգրավելու հարցը:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ԱՄՆ-ում է գտնվում Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով: Առաջիկայում նախատեսվում են այցելություններ Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, ինչպես նաև հանդիպումներ քաղաքային իշխանությունների, գիտական և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...