Չեմ կարող ասել` որքանով է արդյունավետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փտած շենքի վերանորոգումը. Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Չեմ կարող ասել` որքանով է արդյունավետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փտած շենքի վերանորոգումը. Նաիրա Զոհրաբյան

12:02 17.01.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության, հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին հիշեցրեց հայտարարությունը, թե «Դատապարտյալների հիվանդանոց»-ը պետք է դուրս բերվի վարչության ենթակայությունից, հետաքրքրվեց` ո՞ր կառույցին պետք է այն ենթարկվի, ապա անդրադարձավ Նուբարաշենի մեկուսարանը փակելու մասին Զոհրաբյանի հայտարարությանը: Միքայելյանը նշեց` եթե գործը փակվելուն չհասնի, ապա այդ մեկուսարանը գոնե վերանորոգելու խնդիր կա:

Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց`ինքը «Դատապարտյալների հիվանդանոց»-ի մասին չի խոսել, այլ բուժհաստատությունների, փոքր բուժսենյակների մասին, որ կան ՔԿՀ-ների ներսում: Այդտեղ, ըստ պատգամավորի, բժիշկը ենթարկվում է ՔԿՀ պետին և դատապարտյալի վերաբերյալ օբյեկտիվ եզրակացություն տալիս նայում է ՔԿՀ պետին` ասի՞ ճշմարտությունը, թե՞ չասի: Նա մեջբերեց միջազգային փորձը, նշեց, որ այդ բուժհիմնարկներն Առողջապահության կամ Արդարադատության նախարարությանն են ենթարկվում, կամ էլ առանձին կառույց է լինում: Զոհրաբյանը հայտնեց, որ ներկայում այս երեք մոդելները քննարկում են: Նա նշեց, որ անպայման անդրադառնալու է նաև ցմահ դատապարտյալների հարցին, քանի որ որպես լրագրող զբաղվել է դրանով, նաև այդ խնդիրները հանրայնացնելով, ինչպես նաև փորձելու են հնարավորության դեպքում օրենսդրական ճանապարհով կամ պատկան մարմիններին դիմելով լուծել այդ խնդիրները:

Նուբարաշենի մեկուսարանի խնդրին անդրադառնալով` Զոհրաբյանն ասաց, որ այնտեղ սարսափելի վիճակ է, օդափոխություն չկա, գարշահոտ է, կոյուղին անմխիթար վիճակում է, ուստի՝ ֆինանսապես նորը կառուցելը գուցե ավելի ձեռնտու կլինի:

«Թանգարանի գաղափարը կարևոր է: ՔԿՀ-ները ներկայում թերբեռնված են, Աստված տա` այդպես էլ մնա, կարող ենք այդ ՔԿՀ-ն փակել, վերաբաշխել դատապարտյալներին, իսկ վերանորոգումը ֆինանսավորման հարց է, կդժվարանամ պատասխանել այդ հարցին: Իսկ փտած այդ շենքը վերանորոգելը չեմ կարող ասել որքանով է արդյունավետ»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP