Հանրության մեջ պետք է կոտրել կարծրատիպերը. Նաիրա Զոհրաբյանը` ընտանեկան բռնության կանխարգելման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Հանրության մեջ պետք է կոտրել կարծրատիպերը. Նաիրա Զոհրաբյանը` ընտանեկան բռնության կանխարգելման մասին

10:43 17.01.2019

Խորհրդարանի հունվարի 17-ի նիստը սկսվեց մի քանի պատգամավորի ծննդյան տարեդարձների շնորհավորանքներով: Այսօր ԱԺ պատգամավորներ Աննա Կարապետյանի, Կնյազ Հասանովի, Աննա Կոստանյանի ծննդյան օրն է:

ԱԺ այսօրվա նիստում շարունակվեց հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Մարդու իրավունքների, պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանին դիմելով` «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը կարևորեց նրա խոսքում ընտանեկան բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին շեշտադրումները, ապա հետաքրքրվեց, թե որքանով են այդ արժեքները կիսում նրա խմբակցության ներկայացուցիչները: Աբրահամյանը հիշեցրեց` նախորդ տարի ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքին դեմ էին քվեարկել իր խմբակցության անդամները, ովքեր ասում էին, որ այդ խնդիրը Հայաստանում խնդիր չէ: Աբրահամյանը նաև կարևորեց կարծրատիպերը կոտրելու անհրաժեշտության մասին Զոհրաբյանի պնդումը:

Արձագանքելով` Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր բազմաթիվ գործընկերներ մնում են իրենց տեսակետին, և որևէ մեկի կարծիքի վրա ճնշում չի գործադրում: Պատգամավորը նշեց, որ եթե հաշվի առնեն վիճակագրությունը, թե քանի կին է դիմել ոստիկանություն բռնության ենթարկվելուց հետո, կտեսնեն, որ վիճակագրությունը նույնն է օրենքի ընդունումից առաջ և հետո: Նրա խոսքով` պետք է հանրության մեջ փորձեն կոտրել կարծրատիպը:

«Ես չեմ հավակնում ասել, որ կոտրելու ենք կարծրատիպերը, բայց շարունակելու ենք աշխատել թիրախային բոլոր խմբերի հետ, իսկ մեր խմբակցության պատգամավորները, ովքեր իրենց տեսակետը պահպանում են, դա իրենց որոշելու խնդիրն է»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

09:30 23.11.2024

Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։ Յամալի պայմանագիրը ակումբի հետ կերկարաձգվի վեց տարով, երբ ֆուտբոլիստը դառնա 18 տարեկան: Կողմերն արդեն փոխզիջման են եկել գործարքի պայմանների շուրջ: Փոխհատուցման չափը 1 մլրդ եվրո է։ Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 6 գոլ և 8 գոլային […] ...

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

09:04 23.11.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

Իսրայելական ռազմական ինքնաթիռները շաբաթ գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ գրոհելով Հարեթ-Հրեյք, Ղբեյրի և Շիահ շրջանները, հայտնում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական թղթակցին։ Հարվածներից անմիջապես առաջ Իսրայելի պաշտպանության բանակի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրեյը կոչ է արել Հարեթ-Հրեյք և Ղբեյրի թաղամասերի բնակիչներին անհապաղ տարհանել մի քանի շենքեր։ Իսրայելական բանակը հայտնել […] ...

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

08:47 23.11.2024

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

BACK_TO_TOP