Մանե Թանդիլյանին ուզել եմ ցույց տալ, որ անձնական որևէ խնդիր չկա. Էնֆիաջյանը` ծաղիկներ նվիրելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
8:56:38
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+8.09 oC

Մանե Թանդիլյանին ուզել եմ ցույց տալ, որ անձնական որևէ խնդիր չկա. Էնֆիաջյանը` ծաղիկներ նվիրելու մասին

15:28 15.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանից լրագրողները հետաքրքրվեցին` իր մրցակից Մանե Թանդիլյանին ծաղկեփունջ նվիրելու նպատակը ո՞րն էր, արդյո՞ք դա արել է սուր անկյունները հարթելու համար:

«Մանե Թանդիլյանը մեր գործընկերն է, ես պարզապես ուզել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա, չի էլ կարող լինել. քաղաքական ուժերն են ներկայացրել թեկնածուներին, իսկ թե ուժերն ինչպիսի ձայներ են ստացել խորհրդարանական ընտրությունների արդյունքում, բոլորդ տեղյակ եք»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահի ընտրության արդյունքներին անդրադառնալով` Էնֆիաջյանը նշեց, որ պատկերը նորմալ է համարում. խորհրդարան է, քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը, իրենց խղճի մտոք քվեարկություն է կատարվել:

Հարցին` իշխանության լիիրավ աջակցությունն ԱԺ փոխնախագահ ընտրվելու հարցում հետագայում չի՞ կաշկանդի իրեն, Էնֆիաջյանը պատասխանեց.

«Նախկինում կաշկանդված չեմ եղել, կաշկանդված չեմ և չեմ էլ լինելու հետագայում, եթե անհրաժեշտություն լինի կոշտ գնահատականներ տալու, կոշտ գնահատականներով հանդես գալու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է 2025 թվականի 1️00-րդ արբիտրաժային գործը

12:46 15.04.2025

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է 2025 թվականի 1️00-րդ արբիտրաժային գործը

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է 2025 թվականի 1️00-րդ արբիտրաժային գործը։ 2025 թվականի ապրիլի 14-ին, Կենտրոնի քարտուղարությունը գրանցել է տարվա 100-րդ արբիտրաժային գործը, որը վերաբերում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրային հարաբերություններից բխող վեճին։ 2025 թվականի առաջին չորս ամիսների ընդհանուր հաշվարկով Կենտրոնի քննության ներքո գտնվող գործերը ներառում են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական բնույթի վեճեր, […] ...

Tehran Times. Արաղչին ասել է Ուիթքոֆին, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրը

12:38 15.04.2025

Tehran Times. Արաղչին ասել է Ուիթքոֆին, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ ասել է, որ Թեհրանը չի համաձայնի սահմանափակել իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին թույլ տալ մուտք գործել միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Tehran Times թերթը ՝ հիմնվելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա։ Հրատարակության […] ...

Սպարտակիադա․ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ

12:25 15.04.2025

Սպարտակիադա․ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ

7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն դպրոցականները: Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Կոտայքի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի թիմը: Սպարտակիադայի […] ...

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

12:12 15.04.2025

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև խորացող գործընկերության կարևորությունը՝ հատկապես ճանապարհային անվտանգության ոլորտում։ Հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ Ճանապարհային անվտանգության գլոբալ հիմնադրամը և Համաշխարհային բանկը հաստատել են 150․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում. անվտանգության […] ...

Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարը

12:07 15.04.2025

Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարը

Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը: Ապրիլի 16-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Տանյա Ֆայոնի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: ...

Հեղափոխությունից հետո մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար․ վարչապետ

12:04 15.04.2025

Հեղափոխությունից հետո մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար․ վարչապետ

Հայաստանում 2018 թվականից ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2021-2026 թթ. կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող […] ...

BACK_TO_TOP