13:43 15.01.2019
«Կապրենք, կտեսնենք, թե ինչպիսի ընդդիմություն կլինի «Բարգավաճ Հայաստան»-ը, և ընդհանրապես` ինչպիսին կլինի այս խորհրդարանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ իրենք կողմ են կոռեկտ փոխհարաբերությունների` բոլորի հետ` թե խորհրդարանում առկա, թե խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերի: Զոհրաբյանը վստահեցրեց` նա, ով խախտեց կոռեկտության սահմանը, մի քանի անգամ ուժեղ պատասխան է ստանալու:
«Ես ընդհանրապես կողմ եմ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքին»,- ասաց նա:
Թե որ հանձնաժողովներում իրենք ներկայացված կլինեն, իրենց նախընտրությունների մասին Զոհրաբյանը չխոսեց: Նա հիշեցրեց` թեմային անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Իհարկե, կա Դոնթի բանաձև, որը ենթադրում է, որ ըստ հաջորդականության քաղաքական ուժերը կարող են հայտնել իրենց նախապատվությունը, բայց մենք այս փուլում գնացել ենք քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհով, փորձել ենք կոնսենսուսով հարցերը լուծել: Այս պահին ես թույլ տվեք չհրապարակեմ հանձնաժողովների անունները, քիչ անց, երբ արդեն կձևավորվեն հանձնաժողովները, որից հետո արդեն կսկսվեն հանձնաժողովների նախագահների առաջադրումները, կարծում եմ` մեր նախապատվությունները արդեն տեսանելի կլինեն»,- նշեց պատգամավորը:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...