Արամի 23-ում մենք օրենքով անելիք չունենք. Հայկ Մարության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Արամի 23-ում մենք օրենքով անելիք չունենք. Հայկ Մարության

14:10 15.01.2019

Այսօր Երևանի քաղաքապետարանում՝ ավագանու արտահերթ նիստից հետո, քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է նաև Արամի 23 հասցեի շենքի խնդրին:

Ինչպես հայտնի է, հունվարի 11-ին «Հայաստանի փոքրիկ երգիչների» ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածվել, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը հայտարարել էր, որ շենքի փլուզումն անտարբերության հետևանք է:

«Շենքն իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում:  Ըստ օրենքի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող բոլոր շենքերի պահպանությունը և դրանց հետ կապված բոլոր հարցերը պետք է իրականացնեն այդ շենքերի սեփականատերերը կամ տնօրինողները, դրան հետևում է մշակույթի նախարարությունը: Այս շենքի պարագայում էլ նույն սկզբունքն է  գործում: Մենք արել ենք ամեն ինչ, որ այս շենքը կանգուն մնա և մնալու է»,- ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետի խոսքերով՝ կարևոր է հասկանալ այս երկու կազմակերպությունների տարբերությունը: «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա»-ն ՀԿ է, որի նախագահը պարոն Հեքեքյանն է: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ն է պատկանում Երևանի քաղաքապետարանին:

«ՀՈԱԿ-ի հարցերով քաղաքապետարանը մշտապես զբաղվել է և զբաղվում է, ասեմ ավելին՝ արդեն մի քանի ամիս է տարածք է տրամադրված այդ ՀՈԱԿ-ին, որպեսզի իրենք շարունակեն իրենց գործունեությունը: Սկզբում տրամադրված էր Աբովյանի անվան դպրոցում, այժմ՝ Պուշկինի անվան և Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում: Այսինքն՝ ՀՈԱԿ-ը նորմալ գործում է այս պահին: Արամի 23 շինության սեփականատերը «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա» ՀԿ-ն է, որի նախագահը պարոն Հեքեքյանն է, այսինքն՝ դա քաղաքապետարանի ունեցվածքը չէ»,- հավելել է Մարությանը:

Լրագրողները հիշեցրել են քաղաքապետին, որ պատի փլուզման պատճառը, այնուամենայնիվ, դարձել է քաղաքապետարանի այն որոշումը, որով թույլատրվել է կառուցապատողին տարածքում շինարարական աշխատանքներ կատարել:

«Ես չեմ սիրում անդրադառնալ հին իշխանություններ, նոր իշխանություններ, բայց, այնուամենայնիվ, պետք է ասեմ՝ հին իշխանությունների օրոք տրվել է շինթույլտվությունը, որի հարցով մշակույթի նախարարությունն արդեն դիմել է դատախազություն: Մենք այսօր դատախազության հետ և բոլոր իրավապահ մարմինների հետ շատ սերտ համագործակցում ենք, որպեսզի հասկանանք՝ եղե՞լ են նորմերի խախտումներ, թե՞ ոչ: Եթե եղել են, բնականաբար, պետք է պատժվեն այն անձինք, ովքեր այդ նորմերը խախտել են»,- արձագանքել է Երևանի քաղաքապետը:

Հայկ Մարությանին լրագրողները նաև հիշեցրել են Երևանի գլխավոր ճարտարապետի այն հայտարարության մասին, թե շինությունը ոչ միայն չի քանդվի, այլև պատը կամրակայվի: Ինչո՞ւ չի ամրակայվել:

«Մենք ունենք սահմանափակ լիազորություններ, մենք մեր լիազորությունների սահմանում արել ենք ամեն ինչ: Մենք հանդիպել ենք կառուցապատող ընկերության գլխավոր ճարտարապետի հետ, քննարկվել է, թե ինչ ամրացումներ կարող է լինել, այդ պրոցեսը, այսպես ասած, անընդհատ խթանվել է մեր կողմից: Մի տարբերակ արդեն մերժվել է մշակույթի նախարարության կողմից: Երկրորդ տարբերակը ներկայացվել է սեփականատիրոջ կողմից, բայց այդ տարբերակը մենք իրավունք չունենք հաստատելու, որովհետև սեփականատերն ու կառուցապատողը հարաբերությունները պետք է իրար մեջ պարզեն: Նորից եմ կրկնում՝ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանումը սեփականատիրոջ և տնօրինող անձանց գործն է: Դրա հետ առնչվում է  նաև մշակույթի նախարարությունը, էստեղ մենք օրենքով անելիք չունենք: Եթե ուզեն, մեզ կարող է նաև դատի տալ յուրաքանչյուր մարդ, որը կապ ունի դրա հետ: Մենք իրավունք չունենք տալ շինթույլտվություն մեկ այլ անձի սեփականության տարածքում: Բայց վերցրել ենք դիմումը, փոխանցել ենք մյուս տարածքի սեփականատիրոջը, իրենց հորդորել ենք արագ կարգով նայել, որոշում կայացնել: Եկել է պատասխան, որ համաձայն չեն: Ասել ենք, որ կողմերը գան համաձայնության, մենք մեր կողմից շինթույլտվությունը արտահերթ կերպով՝ նույն օրն ամբողջ վարչություններով կանցկացնենք և հետ կտանք»,- պարզաբանել է Մարությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

20:10 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

Իրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...

BACK_TO_TOP