Գյումրիի թիվ 18 դպրոցում 2 ամսվա հարկադիր արձակուրդից հետո դասերը վերջապես վերսկսվեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Գյումրիի թիվ 18 դպրոցում 2 ամսվա հարկադիր արձակուրդից հետո դասերը վերջապես վերսկսվեցին

17:22 14.01.2019

Գյումրիի թիվ 18 դպրոցում 2 օր առաջ տեղի ունեցած գողությունը, այնուամենայնիվ, չխանգարեց, որ մոտ 2 ամսվա հարկադիր արձակուրդից հետո դասերը հունվարի 14-ից վերջապես վերսկսվեին: Նոյեմբերի 17-ից մինչև հիմա չջեռուցվելու հետևանքով դասասենյակներում ջերմաստիճանը նորմայից դեռ ցածր է, իսկ մարզադահլիճում ջեռուցման համակարգի անցկացումն անավարտ է մնում, քանի որ մարզադահլիճի համար նախատեսված ջեռուցման մարտկոցները գողացվել են:

Երկու ամսվա հարկադիր արձակուրդից հետո իրենց բարի գալուստը դպրոց նշեցին տարրական օղակի աշակերտները: Դասերը սկսեցին ցուրտ դասասենյակներում: Ըստ տնօրենի՝ 3 օր է՝ ջեռուցումը միացված է, բայց նորմատիվային՝ 18 աստիճանը դասարաններում չի ապահովվում: Ջերմաչափի ցուցմունքը դասասենյակներում 12-15 աստիճան է, իսկ միջանցքներում ավելի ցուրտ է, բայց պարապմունքները չեն դադարեցնի. սահմանված 45 րոպեանոց դասաժամերը կպահպանեն: Առաջին օրը բացակա էր 370 աշակերտից 60-ը, բայց, ըստ բուժքրոջ, ոչ հիվանդության պատճառով:

Անցած տարիներին էլ, ըստ բուժքրոջ, դպրոցում 18 աստիճան ջերմություն չի ապահովվել: Խնդիրը կաթսայատունն է եղել, այն կառուցվել էր հեղուկ վառելիքով շահագործման համար, բայց վերափոխել էին գազով ջեռուցման, սա էլ պատճառ էր դարձել, որ 2000 թվականին կառուցված կաթսայատունը շարքից դուրս գար: 13 մլն դրամով հրատապ խնդիրների լուծման ծրագրով հիմա դպրոցում ջեռուցման նոր համակարգ է անցկացվել: Շինաշխատանքների ավարտն անընդհատ ուշանում էր, այդ պատճառով էլ արձակուրդներն էին երկարաձգում: Իսկ մարզադահլիճում դեռ գործն անավարտ է, շինարարին 1 օրվա աշխատանք էր մնացել, ինչն էլ ձգձգվեց գողության պատճառով: Գիշերով մարզադահլիճից ջեռուցման մարտկոցներն անհետացել էին:

Լույս հունվարի 12-ի գիշերը գողացել էին ոչ միայն փաթեթավորված, այլև արդեն տեղադրված, բայց խողովակներին չմիացված մարտկոցները: Մարզադահլիճ էին մտել երկաթե այս դռնից, որը դեպի դպրոցի բակ է տանում: Թե ինչպես էին բացել դուռը և ներս մտել, անհայտ է մնում: Համենայնդեպս, դռան և փականի վրա վնասված տեղեր չեն նկատվում:

Խնդրով զբաղվում է ոստիկանությունը, նրանք հանել ու փորձաքննության են տարել դռան փականի միջուկը, որի տեղում արդեն նորն է տեղադրված: Շինարարներն այսօր նոր մարտկոցներ էին բերել ու աշխատում էին, որ ջեռուցման համակարգի անցկացումն ամբողջությամբ ավարտին հասցնեին: Ուսումնական պրոցեսից հետ ընկած շաբաթները, ըստ դպրոցի տնօրենի, կփորձեն լրացնել ոչ միայն շաբաթ օրերի և գարնանային արձակուրդների հաշվին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

BACK_TO_TOP