Դո՛ւք եք մեր դուխը, դո՛ւք եք մեր մեջքը. Ալեն Սիմոնյանը դիմել է քաղաքացիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Դո՛ւք եք մեր դուխը, դո՛ւք եք մեր մեջքը. Ալեն Սիմոնյանը դիմել է քաղաքացիներին

15:37 14.01.2019

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված ԱԺ փոխխոսնակի թեկնածու Ալեն Սիմոնյանն իր ելույթի ընթացքում շնորհակալություն է հայտնել խմբակցությանն իրեն վստահելու համար.

«Այս Ազգային ժողովի առանձնահատկություններից մեկը վստահությունն է, որը կարելի է ասել ՀՀ նորագույն պատմության եզակի դեպքերից է: Առաջին անգամ ԱԺ շենք մտնելիս մի բան իմ ուշադրությունը գրավեց. դա շենքի բարձր և մեծ դռներն էին: Նման դռները նախագծվել են մի նպատակով, որ քաղաքացին գա իշխանավորի հետ շփման և կանգնի այդ դռների առջև, իրեն զգա շատ փոքր, իսկ դռներից այն կողմ անձը՝ մեծ և ուժեղ: Մարդիկ, ովքեր նստած էին այդ դռների հետևում, ևս այդպես էին մտածում, ես կոչ չեմ անում վերանորոգում սկսել և հանել այդ դռները, հակառակը՝ մենք պետք է հասկանանք, որ մենք բացել ենք ԱԺ պարիսպների դարպասները, Բաղրամյան 26-ի դարպասները, նաև պետք է փոխենք մարդկանց ընկալումը: Պետք է նոր Ազգային ժողովի դեմք ձևավորենք, որ այսուհետ իշխանությունը ներկայացնում է իրենց»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Նա դիմել է քաղաքացիներին և նշել, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնն այսուհետ շատ կարևոր է լինելու.

«Դուք եք մեր դուխը, դուք եք մեր մեջքը, քանի դուք մեր մեջքին կանգնած եք, մեզ չի վախեցնում ոչ մի արտաքին թշնամի և ներքին խնդիրներ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP