12:44 14.01.2019
Նոր Ազգային ժողովի օրակարգային խնդիրներից է լինելու նոր կառավարության ծրագիրը սպասարկող օրենսդրական փաթեթների ընդունումը, և Արարատ Միրզոյանը, որ առաջադրվել է ԱԺ նախագահի պաշտոնում, խոստանում է անել ամեն ինչ՝ կառավարության ծրագրի կյանքի կոչման համար խորհրդարանը կոնսոլիդացնելու հարցում։ Նորընտիր խորհրդարանի անելիքների մասին իր խոսքում ԱԺ ամբիոնից ասաց ինքը՝ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ սրան զուգահեռ պետք է զբաղվել հանրային պահանջարկով՝ այն թեմաներով, որոնք հուզում են հանրությանը և կարող են լուծում ունենալ Ազգային ժողովում։ Ավելին, ըստ Միրզոյանի, պետք է հրաժարվել Ազգային ժողովում ձևավորված արձագանքողի քաղաքականությունից և լինել ավելի նախաձեռնող։ Եթե մինչ այս օրենսդրական նախաձեռնությունների հիմնական հեղինակը կառավարությունն էր, ապա այժմ պետք է այդ համամասնությունը շտկվի։
Միրզոյանը պատրաստվում է եռանդը ներդնել նաև միասնական օրակարգի ներդրման մեջ, քանի որ հավատում է, որ խորհրդարանական ուժերի հետ փոխզիջումներով կարելի է հասնել միասնական որոշումների։
Ազգային ժողովը նաև քննիչ հանձնաժողովներ պետք է կազմի անհրաժեշտության դեպքում ու հետևի կառավարության աշխատանքին, վերահսկողություն սահմանի կառավարության աշխատանքի նկատմամբ, որում իր անելիքը տեսնում է ԱԺ ապագա նախագահը։
14:07 08.04.2025
Մհեր Գրիգորյանը և ՌԴ նախագահի ներկայացուցիչը քննարկել են կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հարցերՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին: Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում […] ...
14:00 08.04.2025
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էր նաև Ալեքսանդր Թիմանը, ով առաջիկայում ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Բարձր գնահատելով վերջին տարիներին հարկաբյուջետային կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՀ հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է […] ...
13:53 08.04.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի հետԱպրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Բարբարա Ժվոկելյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սլովենական երկկողմ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման և փորձի փոխանակման կարևորությունը: ...
13:51 08.04.2025
Վրաստանում արգելվելու է կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորումը առանց իշխանությունների հավանությանՎրաստանի խորհրդարանը կքննարկի օրինագծերի փաթեթը ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) և քաղաքական կուսակցությունների՝ արտերկրից դրամաշնորհներ և ֆինանսավորում ստանալու մասին, լրագրողներին ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Երբ քաղաքական գործիչը դրսից փող է ստանում, վտանգ կա, որ նա կգործի օտար պետության շահերից ելնելով»,- պարզաբանել է նա։ Գործող օրենսդրության համաձայն՝ արգելվում է կուսակցությունների ֆինանսավորումը դրսից, սակայն կա դրույթ, […] ...
13:37 08.04.2025
Ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել մասնակցել Ուկրաինայի կարգավորմանըԵվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել ավելի ակտիվ դեր խաղալ Ուկրաինայի կարգավորման գործընթացում, ասվում է ԵՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «ԵՀ-ի ղեկավարը վերահաստատել է ԵՄ-ի ամուր աջակցությունը Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը։ Նա կոչ է արել Չինաստանին ակտիվացնել ջանքերը՝ խաղաղ գործընթացում կարևոր ներդրում ապահովելու համար»,- ասվում է փաստաթղթում։ Նախկինում Եվրահանձնաժողովի […] ...
13:23 08.04.2025
ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը: «Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման իր հանձնառությանը»,- նշել […] ...