Իսրայելը հարձակումներ է գործել Սիրիայում տեղակայված իրանական թիրախների վրա․ Նեթանյահուն հաստատում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+15.09 oC

Իսրայելը հարձակումներ է գործել Սիրիայում տեղակայված իրանական թիրախների վրա․ Նեթանյահուն հաստատում է

19:45 13.01.2019

«Վերջին 36 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել թիրախներին՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանում տեղակայված իրանական պահեստներին, որոնք լցված են իրանական զենքով», – այս մասին այսօր Իսրայելի կառավարության նիստից առաջ հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Նա հայտարարել է, որ այդ հարձակումները ցույց են տալիս Իրանի և Սիրիայի դեմ գործելու իրենց վճռականությունը, որն առավել, քան երբևէ սաստիկ է։ Այս հարձակումների մասին տեղեկությունները մինչ այս հայտնել էր նաև սիրիական կողմը՝ հայտնելով, որ իսրայելական կողմը հարվածներ է հասցրել իրանական այն պահեստներին, որոնցից օգտվում էր «Հըզբոլլահը»։

Վարչապետը նշել է, որ իրենք տարիների ընթացքում հաջողությամբ արգելափակել են Սիրիայում իրանական ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, ինչի նպատակով իրենց Պաշտպանության բանակը հարյուրավոր հարձակումներ է իրականացրել Իրանի զինված ուժերի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման դեմ։

Իսրայելի վարչապետը հաստատել է նաև այն տեղեկությունները, որ իրենք այս գիշեր Գազայի հատվածում ոչնչացրել են «ՀԱՄԱՍ»-ի ստորգետնյա երկու թունել, իսկ Լիբանանի հետ սահմանին հայտնաբերել են «Հըզբոլլահին» պատկանող 6-րդ ստորգետնյա թունելը, որը ձգվում էր դեպի Իսրայել։ Այսքանով, ըստ Նեթանյահուի, ավարտվել է երկրի զինված ուժերի այն գործողությունը, որն ուղղված էր թունելների ու ստորգետնյա ենթակառուցվածքների հայտնաբերմանն ու ոչնչացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի սուպերգավաթի մրցավարները

19:00 08.04.2025

Հայաստանի սուպերգավաթի մրցավարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման մրցավարի անունը: «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կայանալու է վաղը՝ ապրիլի 9-ին: Հանդիպման մրցավարն է Հովհաննես Քալանթարյանը, նրան կօգնեն Նարեկ Պողոսյանը և Արման Հակոբջանյանը, չորրորդ մրցավարը կլինի Աշոտ Հարությունյանը: VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը։ ...

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը

18:55 08.04.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկայացվել են Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստմանը և ազգայն փոքրամասնությունների երեխաներին ամեն տարի կազմակերպվող ամառային ճամբարների պետական ծրագրում ներառելուն վերաբերող հարցեր: Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Արայիկ Հարությունյանը հանձնարարել […] ...

Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

18:50 08.04.2025

Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ, հայտնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի […] ...

Վազգեն Թևանյանը հաղթել է և կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

18:40 08.04.2025

Վազգեն Թևանյանը հաղթել է և կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

Վազգեն Թևանյանը Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար: 65 կգ քաշային կարգում, սփոփիչ գոտեմարտում Թևանյանը 3:0 հաշվով հաղթել է լեհ Կշիշտով Բիենկովսկիին: Բրոնզե մեդալի համար պայքարում Վազգենի մրցակիցը կլինի վրացի Գոգա Օտինաշվիլին: ...

Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել

18:30 08.04.2025

Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: Հիշեցնենք, որ առաջին Վարպետաց դասը ՀՀ գլխավոր դատախազն անցկացրել էր 2025 թվականի փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի […] ...

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր

18:27 08.04.2025

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին եւ գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ […] ...

BACK_TO_TOP