Պոմպեոն պնդում է՝ ամերիկյան զորքի դուրսբերումից հետո սիրիացի քրդերը պետք է պաշտպանված լինեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+15.09 oC

Պոմպեոն պնդում է՝ ամերիկյան զորքի դուրսբերումից հետո սիրիացի քրդերը պետք է պաշտպանված լինեն

21:16 13.01.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված այն հարցում, որ Թուրքիայի հետ, այնուամենայնիվ, համաձայնության կգան քրդերի պաշտպանության հարցում։ Այս մասին նա հայտարարել է իր մերձավորարեևլյան այցի ընթացքում, փոխանցում է BBC-ն։

Բանն այն է, որ Սիրիայում ամերիկյան զինուժի գործողությունների ամբողջ ընթացքում քրդական ինքնապաշտպանական ուժերն աջակցել ու դաշնակցել են ամերիկյան զորքերին։ Սակայն այդ զորքերի դուրսբերումից հետո քրդական ուժերը մնալու են թշնամաբար տրամադրված թուրքական բանակի դեմ հանդիման, քանի որ պաշտոնական Անկարան այդ ուժերը համարում է ահաբեկչական։

Պոմպեոն հիշեցրել է, որ ամերիկյան կողմը ճանաչում է Թուրքիայի նախագահի ու ժողովրդի պաշտպանության իրավունքը, սակայն քրդերն էլ արժանացել են այդ պաշտպանությանը, քանի որ կողք կողքի մարտնչել են ամերիկյան զինուժի հետ։ Ամերիկյան կողմը հիմա փորձում է համաձայնության հասնել Թուրքիայի հետ մինչև զորքերի դուրսբերումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

18:50 08.04.2025

Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ, հայտնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի […] ...

Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել

18:30 08.04.2025

Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: Հիշեցնենք, որ առաջին Վարպետաց դասը ՀՀ գլխավոր դատախազն անցկացրել էր 2025 թվականի փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի […] ...

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր

18:27 08.04.2025

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին եւ գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ […] ...

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում

18:24 08.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հյուրերին` կարևորելով երկու բարեկամական երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև կրթության ու մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու […] ...

Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին

18:09 08.04.2025

Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին, որի հետ իսպանական թիմը մրցելու է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում, հաղորդում է As-ը: «Շնորհակալ եմ Միկել Արտետային իմ մասին լավ խոսքերի համար: Նա «Արսենալին» կատարյալ թիմ է դարձրել: Այդպիսիք Եվրոպայում շատ չեն: Որոշ թիմեր լավ են խաղում, բայց «Արսենալի» պես կատարյալները […] ...

SHANTNEWS

18:00 08.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP