Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունից 4 տարի անց Մյասնիկյան 188 տանը ոչինչ չի փոխվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունից 4 տարի անց Մյասնիկյան 188 տանը ոչինչ չի փոխվել

18:12 12.01.2019

Այսօր՝ հունվարի 12-ին, Ավետիսյանների ընտանիքի սպանության օրը դարձյալ բացվեցին Մյասնիկյան 188 հասցեի տան դռները:  Ողբերգությունից 4 տարի անց այս տանը գրեթե ոչինչ չի փոխվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Տեղում էին նաև տան ամանորյա զարդարանքները, որոնք պատից կախված են 2015 թվականից: Տան պատերից նույնիսկ հեռացված չեն քննչական գործողությունների հետքերը: 4 տարի փակ ու անբնակ տան սենյակների հատակներն արդեն փտել են, անգամ  տեղաշարժվել վտանգավոր է դարձել:
Ընտանիքի դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ ամեն ամիս հայրական տուն գալիս են, բայց  ներս մտնել չեն կարող քանդված հատակի պատճառով: Լուսինե Ավետիսյանը 4 տարի անց էլ պնդում է՝ արդար դատավարություն չի ընթացել, չեն հավատում, որ 7 հոգու սպանությունը մեկ անձի կատարած հանցագործություն է: Նրա խոսքով՝ իրական մեղավորները չեն պատժվել:
«Ամեն ինչ նույնն է մնացել, ինչ գիտեն բոլորը, գիտենք նաև մենք, ոչ մի բան չի բացահայտվել, ամեն ինչ նույնն է՝ ցավը նույնն է, ամեն անգամ այս դուռը բացելուց հետո նույն զգացողությունն ենք ապրում: Դատավարությունից դժգոհ ենք, դատավարություն տեղի չի ունեցել, մենք առաջին պահից չենք հավատացել,ուղղակի հույս ենք ունեցել, որ կբացահայտվի ու գնացել ենք դատական նիստերին,բայց ոչ մի բան էլ չի բացահայտվել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Լուսինե Ավետիսյանը:
Ընտանիքի սպանության գործի շրջանակում ոչ նյութական վնասի հատուցման գործով քննությունն այժմ գտնվում է Եվրոպական դատարանում, իսկ թե ինչ ընթացքում է, դեռ տեղեկություններ չունեն։ Մեր թղթակցի հետ զրույցում փաստաբան Արամազդ Կիվիրյանն ևս հայտնեց, որ գործից նորություն չկա:
Այսօր Ավետիսյանների հարազատներն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները «Շիրակ» գերեզմանատանը ծաղիկներ են խոնարհել և խնկարկել Ավետիսյանների շիրիմներին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP