Սիրիայից ԱՄՆ զորքի դուրսբերումը սկսվել է առանց հրապարակայնացման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+12.09 oC

Սիրիայից ԱՄՆ զորքի դուրսբերումը սկսվել է առանց հրապարակայնացման

18:26 11.01.2019

Միացյալ Նահանգների զինված ուժերի ստորաբաժանումները այս օրերին սկսել են սիրիական տարածքից դուրս բերել իրենց սպառազինության ու ռազմական տեխնիկայի մի մասը, սակայն այդ մասին բացահայտ չեն հայտարարում՝ անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան CNN-ին։

Ամերիկացիները չեն հայտնում՝ զորքի որքան մասն են դուրս բերելու, կոնկրետ որ հատվածներից են դուրս բերելու, ինչպես՝ ինքնաթիռով, թե մեքենաներով են դուրս բերելու և այլն։ Ավելի վաղ, թեև հայտնի էր դարձել, որ սպառազինության մի մասը թողնվելու է Իրաքում։

Այսպիսի փոխատեղումները ամերիկյան կողմի համար նույնիսկ ձեռնտու են․ Սիրիայից զինտեխնիկան ԱՄՆ տեղափոխելն ավելի թանկ է նստում, քան նույն տեխնիկան որևէ այլ ռազմական թատերաբեմ տեղափոխելը։ Նույնիսկ ոչնչացնելն ավելի թանկ է նստում, քան այդ տեխնիկան գործընկերներին վաճառելը՝ պայմանով, որ հենց գործընկերներն են հոգալու տեղափոխման ծախսերը։

Այսպիսի իրավիճակ էր նաև այն ժամանակ, երբ ամերիկյան կողմը որոշեց դադարեցնել խաղաղապահ առաքելությունը Աֆղանստանում՝ դրա փոխարեն սկսելով ուղղակի տեղական իրավապահների վերապատրաստման առաքելություն։ Արդյունքում պարապուրդի մատնված սպառազինության հսկայական քանակությունը կա՛մ պետք է ոչնչացվեր, կա՛մ էլ ավելի թանկ գնով տեղափոխվեր։

Ամերիկացիներն ի վերջո որոշեցին վաճառել այդ սպառազինության մի մասը, որ պիտանի էր։ Դրանից բաժին հասավ Հունաստանին, Խորվաթիային ու մի քանի այլ պետությունների, որոնք իրենք էլ կատարեցին տեղափոխման ծախսերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP