14:50 11.01.2019
Ղազախստանի տեղեկատվության և հաղորդակցության հարցերով նախարար Դուրեն Աբաևն անդրադարձել է Կարագանդայի միջադեպից հետո սոցիալական ցանցերում առաջացած հուզական վիճակին: Նա ասել է, որ հետաքննող մարմիններն արդեն զբաղվում են այդ հարցով:
Ըստ նախարարի՝ ղազախական լրատվամիջոցները միջադեպը լուսաբանել են բավական պատասխանատու կերպով:
«Մեր դիտարկումների արդյունքում լուրջ խախտումներ, փաստերի մանիպուլացում չի արձանագրվել»,- ասել է նախարարը:
Օրերս Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկել էին Աբաևին ստուգել, թե ինչպես են լուսաբանում լրատվամիջոցները Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը: Ըստ պատգամավորների՝ ղազախական որոշ լրատվամիջոցներում դեպքին վերաբերող իրարամերժ վկայություններ են հրապարակվում:
Պատգամավորներն իրենց նախաձեռնությունը հիմնավորել էին երկրի քաղաքական կայունության ու հասարակական համերաշխության անհրաժեշտությամբ: Մեկնաբանելով նախաձեռնությունը՝ Աբաևը նշել է, որ ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողությունն այսպես թե այնպես իրականացվում է մի շարք օրենքներով:
Նշենք, որ Կարագանդայում տեղի ունեցած միջադեպից հետո սոցիալական ցանցերում մեծ աղմուկ էր բարձրացել՝ միջադեպին հաղորդելով ազգամիջյան երանգ: Շատ էր նաև կեղծ օգտահաշիվներով իրականացվող քարոզչությունը, որը, որոշ հայ մասնագետների կարծիքով, ուղղորդվում է Ադրբեջանի կողմից:
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...
14:02 11.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...
13:44 11.04.2025
Ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից. ԲարբոսաՊորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Բարբոսայի խոսքերով՝ ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից։ «Կարծում եմ, որ առաջիկա ամռանը Սպերցյանի համար մեծ հնարավորություններ կլինեն Եվրոպա գնալու։ Գաղտնիք չէ, որ նման մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստին հետևում են եվրոպացի սկաուտները։ Հնարավոր է, որ Սպերցյանն այս […] ...
13:36 11.04.2025
Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%Ի պատասխան ամերիկյան վարչակազմի գործողությունների՝ Չինաստանը ապրիլի 12-ից բարձրացնում է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 84%-ից մինչև 125%։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի սակագնային կոմիտեն։ Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, չինական ապրանքների վրա Վաշինգտոնի չափազանց բարձր մաքսատուրքերը «միջազգային առևտրի և տնտեսական կանոնների, հիմնական տնտեսական օրենքների և ողջախոհության լուրջ խախտում են, ահաբեկման և […] ...
13:29 11.04.2025
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հաստատվել է արտաքին սահմանների շուրջ համագործակցության ծրագիրըԱՊՀ-ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը մշակել է միավորման արտաքին սահմաններին անդամ երկրների միջև համագործակցության ծրագրի նախագիծ։ Այս մասին հայտարարել է խորհրդի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մանիլովը՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում։ «Արտաքին սահմաններին սահմանային անվտանգության ապահովման համակարգի տարրերի հետագա հուսալի գործունեության և դրանցում կայուն դրության պահպանման նպատակով հրամանատարների խորհուրդը մշակել է մինչև 2030 թվականը […] ...