14:42 11.01.2019
Ասիական երկրներից Հայաստան ժամանած այլազգիների, մասնավորապես, հնդիկների նկատմամբ սոցցանցերում բարձրացված աղմուկը, ըստ ազգագրագետ Գայանե Շագոյանի, մեր երկրի մոնոէթնիկ ժողովրդագրական իրավիճակի հետևանքն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, նա ասել է, որ նման վարքը հասարակության շրջանում առաջանում է նաև ինքնության տարբեր վախերի պատճառով:
«Դա շատ ռասիստական մոտեցում է, որովհետև ես կասկածում եմ, որ օրինակ՝ եթե ներգաղթողները լինեին նույն Եվրոպայից, հազիվ թե այսպիսի վայնասուն դուրս գար: Սա նշանակում է՝ մարդիկ աշխարհը բաժանում են, այդպես ավելի նախընտրելի, ստորին, միջին, վերին ինչ-որ խմբերի, որն ինքնին իսկապես շատ վատ երևույթ է, առավել ևս հիշենք՝ մենք՝ ինքներս բազմաթիվ երկրներում՝ որպես ներգաղթյալներ, բավականին աղքատ, ներգաղթյալներ, նույն կարգավիճակում ենք եղել, և եթե տարբեր երկրներ, ներառյալ՝ Հնդկաստանը, հայերի նկատմամբ ունենար նմանատիպ մոտեցում, հազիվ թե մենք այսօր հպարտանայինք մեր սփյուռքով»,- հավելել է ազգագրագետը:
Ազգագրագետի խոսքերով՝ առաջացած խնդիրը լուծելու համար առաջին հերթին կրթության ոլորտում, մեդիա դաշտում պետք է սկսել որոշակի փոփոխություններ իրականացնել:
«Ատելության այդ տեքստերը, որ հնչում են տարբեր տեղերից, ինձ թվում է, որ սա նաև նշան է, որ եթե այլ տարբերակ չունենք, ուրեմն պետք է նախ և առաջ օրենք ընդունենք ատելություն տարածելու հետ կապված, առնվազն, որպեսզի մարդիկ զգաստանան: Ինչպես ես հասկանում եմ, սա առնվազն հանցանք է մյուսների հանդեպ, այդպիսի վերաբերմունք»:
Ըստ ազգագրագետի՝ հասարակության մեծ մասի մոտ ձևավորված չէ նաև պետականության զգացողությունը, ինչն էլ նման իրավիճակի է հանգեցնում:
«Մենք շարունակում ենք ապրել և գործել՝ որպես համայնք: Համայնքներն ավելի փակ հանրություններ են, քան պետություն ունեցող խումբը, պետականության զգացողություն և գաղափարախոսություն ունեցող խումբը: Սա, ճիշտն ասած, բավական հետամնաց երևույթ է, ավելի ճիշտ, ավելի մոտ է տրայբոլիզմի (խմբ.- խմբակային մեկուսացվածության ձև, որը բնութագրվում է ինքնամփոփությամբ և զուգորդվում է այլ խմբերի նկատմամբ թշնամանքով), երբ խմբի պատկանելությունը պայմանավորված է ազգակցական կապերով, այլ ոչ թե պետականության ենթակայությամբ»,- ասել է Գայանե Շագոյանը:
09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ11:23 23.11.2024
ՈՒԵՖԱ-ն ընդունել է մրցավարական սխալը Շվեդիա-Ադրբեջան խաղումՇվեդիայի ու Ադրբեջանի հավաքականների միջև Ազգերի լիգայի 6-րդ տուրի խաղում գրանցվել է մրցավարական կոպիտ սխալ։ ՈՒԵՖԱ-ում խոստովանել են, որ հանդիպումը սպասարկող լեհական մրցավարական անձնակազմը սխալմամբ է չեղարկել շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի գոլը: Այս մասին գրում է The Sun-ը։ 3-0 հաշվի ժամանակ VAR-ի սենյակից խաղի գլխավոր մրցավար Պավել Ռաչկովսկուն հորդորել են չեղարկել անգլիական «Նյուքասլի» ֆուտբոլիստի գոլն […] ...
11:16 23.11.2024
Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել թողնել պաշտոններըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց ինքը խնդրել է թողնել պաշտոնները, իրենց ղեկավարման շրջանում փոխել են համակարգը։ «Որևէ մեկը չի կարող ասել, որ նրանց ղեկավարած համակարգերն իրենց նշանակման պահին եղել են նույնը և էական տարբերություն չեն կրել։ Սակայն գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը, ով այսպես թե այնպես պետք է […] ...
11:05 23.11.2024
Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանըԳյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։ Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։ Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ […] ...
10:57 23.11.2024
WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրենԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...
10:45 23.11.2024
Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայումԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...
10:36 23.11.2024
Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցովՄանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...