13:01 11.01.2019
Ամանորյա տոները Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում անցկացնել այս տարի նախընտրել են շատ զբոսաշրջիկներ: Հիմնականում ներգնա տուրիզմն է զարգանում: Իսկ ընդհանուր առմամբ, անցած տարի Շիրակի մարզ ավելի քան 40.000 զբոսաշրջիկ է այցելել: Նոր տարին Գյումրիում անցկացրել են նաև ռուսաստանցի շատ զբոսաշրջիկներ, միայն թե այդ օրերին մեծ խնդիր է եղել սպասարկման կազմակերպումը: Տոնական օրերին սպասարկման և այլ ծառայություններ չեն աշխատել: Նոր տարվա օրերին զբոսաշրջիկների հյուրընկալած ընկերություններն ու հյուրատներն անհարմար վիճակում են հայտնվել այն պատճառով, որ հյուրերին չեն կարողացել ցուցադրել պատմական վայրերն ու մշակութային օջախները, համտեսել Գյումրվա խոհանոցի ուտեստները։ Ըստ «Սրտաշյան» հյուրատան հիմնադիր Վարդան Սրտաշյանի՝ եթե զբոսաշրջիկները սխալմամբ Գյումրի գային հունվարի 1-ին կամ 2-ին, ապա հնարավոր է քաղցած մնային, քանի որ քաղաքում բաց ռեստորաններ ու սննդի օբյեկտներ գտնելը շատ դժվար էր։
Իսկ «Տիգրան տուր Գյումրի» զբոսաշրջային ընկերության նախագահ Լևոն Մարտիրոսյանի խոսքերով՝ Գյումրիում այդ օրերին միայն մեկ ռեստորան է աշխատել։ Բացի դրանից, Գյումրիի պատմական որոշ վայրեր ևս այդ օրերին փակ են եղել, հայտնի զբոսավայրերն այդ օրերին հասանելի չեն եղել զբոսաշրջիկներին։ Օրինակ՝ Սև բերդը գտնվում է Հայաստանի 20 լավագույն զբոսաշրջային տարածքների թվում, որը ևս փակ է եղել։ Այժմ էլ Գյումրիում կան օտարերկրացի հյուրեր, որոնց հետաքրքրում է պատմական կառույցը: Մոսկվայում բնակվող բժիշկ Իգոր Աբդուլաևը կնոջ և որդու հետ ևս եկել էր տեսնելու Սև ամրոցը, մեկ օրում հասցրել էր ծանոթանալ հայերի հյուրընկալությանը։
Նրա խոսքերով՝ իրենք ամեն օր բացահայտում են Հայաստանն ու Գյումրին։ Ուրախ են, որ ճանաչեցին մեր հրաշալի երկիրը և հրաշալի մարդկանց։ Իգոր Աբդուլաևը եղել է աշխարհի 30 երկրներում, առաջին անգամ էր Հայաստանում ու տպավորված էր Գյումրիի ոչ միայն խոհանոցով ու պատմական կառույցներով։ Ասում է, այն, որ քաղաքը կապված է Գյուրջիևի, Ֆրունզիկ Մկրտչյանի, Յուրի Վարդանյանի անվան հետ, մեծ ձեռքբերում է։ Պատգամում է պահպանել և կրկնապատկել այն, ինչ ունենք։ Եթե զարգացնենք զբոսաշրջային ցանցը, ապա նրա համոզմամբ՝ հսկայական թվով զբոսաշրջիկներ կունենանք, իսկ դրա համար մեծ ներուժ ունենք։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանի այս կառույցը, ըստ զբոսաշրջիկի, լավագույնն էր, որ բացահայտեց իր որդու համար. բացառիկ լուսանկար՝ 19-րդ դարի պաշտպանական ամրոցում։ Այն նույնիսկ ֆիլիպինցի զբոսաշրջիկների է այս օրերին Գյումրի բերել:
Մնում է լուծել ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունելու և մարզի պատմական հարստությունը ցուցադրելու համար տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների խնդիրը: Սրանք պատճառներ են, որոնք ազդում են զբոսաշրջիկների հոսքի վրա։ Քաղաքը հիմա հագեցած է հյուրատներով։ Մեծ հյուրանոցներն ընտանեկան միջավայր ստեղծող փոքրիկ բնակարաններով փոխարինելու զբոսաշրջիկների այս նախասիրությունը Գյումրիում բավարարված է։
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...