Տոնական օրերին Շիրակի մարզում ծնվել է 51 երեխա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Տոնական օրերին Շիրակի մարզում ծնվել է 51 երեխա

19:20 10.01.2019

Շիրակի մարզում հունվարի մեկից յոթն ընկած ժամանակահատվածում  ծնվել  է 51 երեխա: Մարզի վեց ծննդատներից ստացված տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ծնունդների թիվն ավելացել է։ Հունվարի առաջին օրերին  ծնվածները արդեն դուրս են գրվել ծննդատներից, իսկ մի քանիսը, ովքեր ենթարկվել են կեսարյան հատման կամ գինեկոլոգիական այլ  վիրահատությունների, գտնվում են մասնագետների հսկողության տակ:

Դեկտեմբերի 31-ին  կեսգիշերին   Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի հերթապահ  անձնակազմը  առաջին ծնունդն է  ընդունել: Մանկական հիվանդանոցում տարեմուտից ժամեր անց լույս աշխարհ է եկել 2019 թվականի առաջին տղա երեխան: Փոքրիկի  հորը բժիշկները հեռախոսազանգով են տեղեկացրել: Փոքրիկի հայրը ծառայում է բանակում ու այդ պահին գտնվել է առաջապահ դիրքերում:

Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում մեկ շաբաթվա ընթացքում ծնվել է 17 երեխա՝ 10 տղա և 7 աղջիկ: Ամանորի գիշերը ծնված փոքրիկներից բացի, խորհրդանշական ծնունդներ են եղել նաև հունվարի վեցին: Սուրբծննդյան օրը լույս աշխարհ է եկել 5 տղա: Մելիքն արդեն չորս օրական է, ծնվել է 3կգ 650 գրամ քաշով, ընտանիքի երկրորդ երեխան է: Քույրիկի և փոքրիկի տարիքային տարբերությունը 9 տարի է:

«Տղաս ծնվել է Հիսուսի ծննդյան օրը, շատ մեծ խորհուրդ ուներ իր ծնունդը,աղջիկ էին ասել, տղա  ունեցանք»,- իր ուրախությունն այսպես է բնութագրել գյումրեցի Տաթևիկ Ղուկասյանը։

«Աղջիկս Սուրբծննդյան օրն է ծնվել, տատիկի պատվին անվանակոչելու ենք Սրբուհի»,- ասել է ծննդկան Արփինե Մանուկյանը։

Սրբուհին ծնվել է Գյումրիի ծննդատանը՝ իր ծնունդով բալանսավորելով Գյումրիի ծննդատանը ծնված աղջիկների ու տղաների հարաբերակցությունը: Ծնվել է 5 տղա և 5 աղջիկ: Գյումրիի ծննդատան ինտենսիվ թերապիայի բաժանմունքում այժմ փոքրիկներ չկան, բոլոր ծննդաբերություններն անցել են հարթ, միայն մեկ կանխածին երեխա են ունեցել այս ընթացքում:

«Ծնվել է երեխա երրորդ կեսարյան հատումով, կանխածին երեխայի վիճակը հիմա նորմալ է, մամայի մոտ է, դեռ գտնվում են  մեզ մոտ, պաթոլոգիաներ չեն եղել, տասը ծննդից երեքը կեսարյան հատումով է եղել»,- տոնական օրերի վիճակագրությունն է ներկայացրել Գյումրիի ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանը։

Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում Նոր տարվա յոթնօրյակում ծնվել է 19 երեխա՝ 10 տղա և 9 աղջիկ:

«Ծնունդներ ենք ունեցել տարբեր տարածաշրջաններից՝ Արթիկից, Սպիտակի շրջանից, Գյումրիից, մեր տարածաշրջանի գյուղերից, ինչպես նաև ծնունդ ենք ունեցել Երևանից»,- ասել է Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնի գինեկոլոգ Արմենուհի Պետրոսյանը։

Իսկ մարզի տարածաշրջանների ծննդաբերական բաժանմունքներից Մարալիկում Ամանորին ծնվել է 2, Արթիկում՝ 8 երեխա: Միակ տարածաշրջանը, որտեղ Նոր տարվա առաջին շաբաթում երեխաներ չեն ծնվել, Աշոցքն է: Հյուսիսային բնակավայրերում ընտանիքները պլանավորում են այնպես, որ ձմռանը չծնվեն իրենց երեխաները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

12:12 25.11.2024

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:05 25.11.2024

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...

SHANTNEWS

12:00 25.11.2024

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

11:53 25.11.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, սողանքի, դժբախտ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, օձի նկատման՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման, ինքնասպանության փորձի, զինամթերքի հայտնաբերման՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, […] ...

Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակով

11:47 25.11.2024

Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակով

Նոյեմբերի 29-ին Ժնևում փոխարտգործնախարարների մակարդակով տեղի կունենա Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է իրանական Donya-e-Eqtesad թերթը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսլամական հանրապետությունը կներկայացնի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Նա արդեն մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ տեղի կունենան չորս երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպումները։ Բանակցությունները տեղի […] ...

Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Բոչորիշվիլիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում

11:40 25.11.2024

Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Բոչորիշվիլիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Եվրոպայի հետ հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի ղեկավար Մակի Բոչորիշվիլիի թեկնածությունը հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում։ «Նա հատուկ ներածության կարիք չունի, բայց ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ տիկին Մակի Բոչորիշվիլին դիվանագիտական ​​ծառայության մեծ փորձ ունի, նա հաջողությամբ զբաղվում է իր բիզնեսով ավելի քան 20 տարի։ Դուք գիտեք, […] ...

BACK_TO_TOP