«Սև ցուցակ». որո՞նք են հարցումներն անպատասխան թողած, անհիմն մերժում տված գերատեսչությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

«Սև ցուցակ». որո՞նք են հարցումներն անպատասխան թողած, անհիմն մերժում տված գերատեսչությունները

13:36 10.01.2019

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմել և հրապարակել է անցած տարվա ընթացքում տեղեկություն ստանալու հարցումներն անպատասխան թողած, անհիմն պատասխան կամ անհիմն մերժում տված գերատեսչությունների ցանկը:

Գերատեսչությունները, որոնք հայտնվել են «սև ցուցակում», պաշտպանության նախարարությունն է, նախարար՝ Դավիթ Տոնոյան,  կառավարության աշխատակազմը, աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյան, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, նախարար՝ Գաբրիել Ղազարյան, Սփյուռքի նախարարությունը, նախարար՝ Մխիթար Հայրապետյանը:

– 2018 թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել աշխատակազմում առկա թափուր հաստիքների ցանկն ու նշման աղբյուրը: Կառավարության աշխատակազմը անհիմն պատասխանը տրամադրել է 7 աշխատանքային օր անց: Պատասխանը անհիմն է, քանի որ, թեև կառավարության աշխատակազմը շարունակում է նոր նշանակումներ անել, սակայն պատասխանում նշում է, որ թափուր հաստիքների մասին տեղեկատվություն առկա չէ։

– 2018 թ.-ի սեպտեմբերի 14-ին Yerkir.am առցանց պարբերականի լրագրող Ռոզա Խաչատրյանը հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե ինչու վարչապետի պաշտոնական կայքի «Աշխատակազմ» բաժնում նշված չէ Սոֆյա Նավասարդյանի անունը, և ինչու է վարչապետի որոշումների ցանկից հեռացվել վերջինիս նշանակման մասին որոշումը: Լրագրողը խնդրել է պարզաբանել, թե արդյոք Սոֆյա Նավասարդյանը շարունակում է աշխատել: Վարչապետի աշխատակազմից լրագրողին ուղարկված նամակով աշխատակազմը խնդրել է 30-օրյա ժամկետ, սակայն այդպես էլ չի պատասխանել հարցմանը:

– 2018 թ.-ի սեպտեմբերի 26-ին Մեդիամաքս առցանց պարբերականի լրագրող Լուսինե Մկրտչյանը հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում որքան գումար է վերականգնվել պետական բյուջեում և ուր են ուղղվել այդ միջոցները։ Վարչապետի աշխատակազմից պատասխան նամակով տեղեկացրել են, որ հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում: Հարցումն այդպես էլ մնացել է անպատասխան:

 ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար՝ Դավիթ Տոնոյան

– 2018 թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն` խնդրելով տրամադրել նախարարության 2018 թվականի բյուջեի կատարման 1-ին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը: Նախարարությունը անհիմն կերպով մերժել է պատասխանի տրամադրումը: ՊՆ պատասխանը համարել ենք անօրինական մերժում, քանի որ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանը տրամադրելու համար, իսկ այնուհետև 4 օր անց մերժել։ ՏԱ մասին օրենքի համաձայն՝ մերժումը պետք է տրամադրվի 5 օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվության տրամադրելու, և ոչ մերժումը հիմնավորելու համար:

– 2018թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՊՆ՝ խնդրելով տրամադրել գերատեսչությունում առկա թափուր հաստիքների ցանկն ու հրապարակման աղբյուրը: Նախարարության պատասխանը համարել ենք անօրինական մերժում, քանի որ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանը տրամադրելու համար, իսկ այնուհետև 3 օր անց մերժել։ ՏԱ մասին օրենքի համաձայն՝ մերժումը պետք է տրամադրվի 5 օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվություն տրամադրելու, եւ ոչ մերժումը հիմնավորելու համար:

– 2018 թ.-ի սեպտեմբերի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություն նախարարության կողմից 2017 և 2018 թ.թ.-ին իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություն և նվիրաբերություն տրամադրելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը պատասխան չի տրամադրել:

  • ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, նախարար՝ Գաբրիել Ղազարյան

2018 թ.-ի նոյեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ում իրավապահ մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքների վերաբերյալ: Նախարարությունը 11 օր անց տրամադրել է անհիմն պատասխան՝ նշելով, թե քննչական գործողությունները դեռևս ընթացքի մեջ են:

2018 թ.-ի նոյեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի լուծարման հիմքերի վերաբերյալ: Նախարարությունը 11 օր անց տրամադրել է անհիմն պատասխան՝ հղում անելով  Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքին, որտեղ տեղադրված է լուծարման որոշման նախագիծը, այնինչ լուծարման մասին ծանուցումներ ՊՈԱԿ-ի աշխատակիցները ստացել էին նախագծի հանրայնացումից շաբաթներ առաջ:

  • Սփյուռքի նախարարություն, նախարար՝ Մխիթար Հայրապետյան

– 2018 թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություն ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների վերաբերյալ: Նախարարության մերժումը համարվել է անհիմն, քանի որ տրամադրվող տեղեկատվությունը չի կարող համարվել պետական/ծառայողական, ինչպես նաև բանկային և առևտրային գաղտնիք: Նշենք, որ նույնաբովանդակ մեր հարցմանը մյուս բոլոր նախարարությունները պատշաճ պատասխան են տվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

15:54 11.04.2025

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

15:49 11.04.2025

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

15:40 11.04.2025

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

15:35 11.04.2025

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

15:33 11.04.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

BACK_TO_TOP