Այսուհետ ներմուծվող վթարված մեքենաների արժեքը որոշելու է փորձագետը. ՊԵԿ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Այսուհետ ներմուծվող վթարված մեքենաների արժեքը որոշելու է փորձագետը. ՊԵԿ նախագահ

13:09 10.01.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` մեքենաների ներմուծման «ինվոյսային» մեխանիզմը չի հանվել, ուղղակի իրենց մոտեցումը որոշակի փոփոխությունների է ենթարկվել:

«Մեր կայքէջում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է «հաշվիչ», որով ցանկացած անձ կարող է մուտք գործել, իր ներմուծած կամ ներմուծելիք մեքենայի մասին տեղեկությունը մուտքագրելով` ստանալ կողմնորոշիչ գին: Ո՞րն է իմաստը, մենք ակնկալում ենք, որ այն ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, առնվազն պետք է այդ գնին համահունչ լինեն կամ հավասար: Մենք հորդորում ենք, անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, եթե բերելու են կասկածելի «ինվոյս»-ներով մեքենաներ, գուցե իրենք չգնան այդ քայլին, հաշվիչով տեսնեն` եթե այն իրենց ակնկալվող արժեքին համահունչ է, այդ հաշվիչով գան և մաքսազերծում իրականացնեն: Այն դեպքում, երբ «ինվոյս»-ը կողմնորոշիչ գնից շեղում ունի, մենք այդ «ինվոյս»-ը վերցնում ու ուսումնասիրում ենք, եթե ակնհայտ անարժանահավատության խնդիր չկա, կասկած չկա, մաքսային ձևակերպումն իրականացնում ենք ըստ ներկայացված «ինվոյս»-ի, բայց դրանից հետո շատ ավելի խորը մանրամասնությամբ ուսումնասիրում ենք այն»,- ասաց նա:

Անանյանը հայտնեց, որ, ըստ էության, շեղում այս պահին չի եղել, նույնիսկ եղել են «ինվոյս»-ներ, որ ավելի բարձր են եղել, քան կողմնորոշիչ գները: Նա հայտնեց, որ ՊԵԿ-ը նոր է հաշվարկներ կատարել, շուկայականից բավական իջեցված գներ են մուտքագրել, մի քանի ամիսը մեկ պատրաստվում են ռևիզիայի ենթարկել, ելակետային թվերը փոփոխել, որպեսզի անընդհատ փոփոխված տեղեկատվություն ունենան:

ՊԵԿ նախագահն ասաց, որ կան կազմակերպություններ, որոնք օգնում են քաղաքացիներին, որ այդ «ինվոյս»-ները կեղծվեն: ՊԵԿ-ը զբաղվում է այդ կազմակերպություններով: Դավիթ Անանյանը նաև տեղեկացրեց մի փոփոխության մասին, որ վերաբերում է վթարված մեքենաների ներմուծմանը: Այսուհետ, ըստ Անանյանի, վթարված մեքենան երբ գալիս է, նրա արժեքը որոշելու է փորձագետը. կբերեն եզրակացություն, արժեքային գնահատում կլինի: Հարցին` արդյո՞ք դա կոռուպցիոն ռիսկեր չի առաջացնի, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ նախկինում վթարված մեքենա ներմուծելիս արժեքը մինչև 30 տոկոս իջնում էր, այդտեղ էլ կան ռիսկեր, իսկ փորձագետի ներգրավումն, ըստ Անանյանի, ռիսկերը չի չեզոքացնում, սակայն նվազեցնում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP