10:48 10.01.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կարագանդայի դեպքերին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Կարագանդայում կատարվածի վերաբերյալ իմ վարկածներին ավելանում է ևս մեկը՝ դրանց կապը Ղազախստանում նախագահափոխության հետ: Երկու օր առաջ «Շանթ»-ի «Հեռանկար»-ի տաղավարում Aram Abrahamyan-ի՝ հերթական վարկածին վերաբերող հարցին սխալմամբ պատասխանեցի, որ «ղազախական իշխանության վարկածը» բացառում եմ, քանի որ նրանք շահագրգռված չեն դեստաբիլիզացիայով, չպատկերացնելով, որ կարող են հետաքրքված լինելով խաղաքարտն օգտագործելով: Ավելի ստույգ՝ այդ վարկածին վերաբերող հարցին պատասխանելիս խոսեցի դրա լոկալ/տեղական իշխանության վարկածի մասին, չպատկերացնելով մի բան. Նազարբաևը, իրավահաջորդ օպերացիայի անցնցում իրականացնելու առումով, վախենում է Հայաստանի թավշյա հեղափոխության դիպաշարից ու կոնկրետ այնտեղ ապրող հայությունից, որոնք կարող են հայկական փորձը փոխանցել ղազախ ընդդիմադիրներին, որոնք երկրից դուրս կարողացածի չափով պատրաստվում են կանխել այդ «միջոցառումը»:
Այս առումով նրա վախերը պայմանավորված են նաև սոցցանցերում ակտիվությունից ու Կարագանդայում տեղի ունեցածից հետո պատահական չէր, որ քրգործ հարուցվեց նաև սոցցանցերում «միջէթնիկական թշնամանք հրահրելու» հոդվածով: Կարծում եմ, առաջիկայում պետք է սպասել Ղազախստանում սոցցանցերի վերահսկողության կոնկրետ գործադիր ու օրենսդիր քայլեր: Այս առումով նույնիսկ այսօր հարցաքննության են կանչել իշխող կուսակցության վիդեոբլոգեր-քաղաքագետի, դրանով իսկ մյուսների ու բոլորի համար ստեղծելով սարսափեցնող նախադեպ (նրա համար միջնորդել է հենց իշխող կուսակցության պատգամավոր ու ազատ են արձակել): Այս վարկածի օգտին մտածելուն ավելի դրդեց բազում ղազախ օգտատերերի զարմացական գրառում-հարցադրումները, թե այդ ինչպես պատահեց, որ նախկինում բողոքի ցույցերը կանխավ ու կոշտ մեթոդներով ցրող իշխանությունները հանկարծ շատ լիբերալ գտնվեցին հունվարի 6-ի բազմամարդ միտինգի ազատությունն ապահովելու հարցում…Եվ վերջապես, աչքիցս չվիրպեց սոցիալական քննարկումներում Ղազախստանում ապրող մի հայուհու գրառում, որ Ղազախստանի հայերը բավականին ընդգծված դրական են արտահայտվել Հայաստանի թավշյա հեղափոխության հասցեին, ինչը մտահոգում է Ղազախստանի իշխանություններին: Եվ վերջապես, ղազախ ընդդիմադիր Ժաննա Բոտայի մարգարեական կանխատեսումը դեկտեմբերի 26-ին, որ Ղազախստանի իշխանությունները այդ երկրի ոչ առաջնային քաղաքներում կկիրառեն իրենց հիմնական խաղաքարտը՝ միջէթնիկական լարվածությունը: Ինչ-որ լուրջ բան է տեղի ունենում ու ավելի լայն տարածության մեջ, քան Կարագանդան է: Այս գործընթացն ավելի բարդ է ու խորքային, շատ շերտերով, քան պատկերացնում ենք: Ընղ որում, տեսանելի են ռուսական, ղազախական հատուկ ծառայությունները, Ղազախստանի համար Ուկրաինական հեռանկարը, որի հարցում անգամ ադրբեջանական հատուկ ծառայություններն են շահագրգիռ, Ուկրաինայից Նազարբաևի իրավահաջորդ օպերացիան կանխել պատրաստվող ղազախական ընդդիմությունը, ու այս ամենին գումարած տեղական մակարդակի այլ շահեր, սոցիալական լարվածություն, հայերի ունեցվածքի սեփականացման ախորժակ, հայերին երկրից արտաքսելու ադրբեջանական սադրանքներ ու այսպես շարունակ… Ու այս ամենը տեղի է ունենում ռուս-բելառուսական լարվածության, Ռուսաստանից Արցախում հնարավոր պատերազմի մասին այսօր հնչած չարագուշակ ձայների խորապատկերին: Մեր հայացքը շատ լայն պետք է լինի, երկրի անալիտիկան պետք է բերվի կատարելագույն մակարդակի…
Ղազախստանի նախագահական ընտրություններին ընդառաջ զարգացումներին մանրակրկիտ հետևելը չափազանց կարևոր ու պարտադիր է…. դե, Ղազախստանի հետ բոլոր մակարդակներում աշխատելը՝ ուղղակի հրամայական է»:
12:44 07.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […] ...
12:36 07.04.2025
«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...
12:28 07.04.2025
Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակըՀրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
12:20 07.04.2025
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլըԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...
12:12 07.04.2025
Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...