22:30 09.01.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է) և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները, Մ-3 ավտոճանապարհի Երևան-Ապարան հատվածը:
Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Ելփին, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում (փակ են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները), Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք և Ամասիա գյուղերում, Տավուշի մարզում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սիսիան, Գորիս, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Ճամբարակ քաղաքներում ձյուն է տեղում:
Տավուշի մարզում մառախուղ է: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում և Լանջիկ գյուղում բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 130 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա:
21:49 05.04.2025
«Վալենսիան» 2008-ից ի վեր առաջին անգամ հաղթեց «Ռեալին» Իսպանիայի առաջնության արտագնա խաղումՖուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի տնային խաղում «Ռեալը» 1:2 հաշվով պարտվեց «Վալենսիային»։ Հանդիպումը կայացել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ «Վալենսիայի» կազմում գոլերի հեղինակ դարձան Մուկտար Դյակաբան (15-րդ րոպե) և Ուգո Դուրոն (90+5): «Ռեալի» կազմում աչքի ընկավ Վինիսիուսը (50)։ Հանդիպման 13-րդ րոպեին Վինիսիուսը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը։ «Վալենսիան» 2008 թվականի մարտի 23-ից հետո առաջին անգամ հաղթեց […] ...
21:33 05.04.2025
Իլոն Մասկը Եվրոպայում ահաբեկչությունների ալիք է կանխատեսումԻլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտը (DOGE), նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչության ալիքի վտանգի մասին։ Նա տեսակապով ելույթ է ունեցել Ֆլորենցիայում կայացած «Լիգա» կուսակցության համագումարում, որը Իտալիայում իշխող կոալիցիայի մաս է կազմում։ «Ահաբեկչությունը կհանգեցնի զանգվածային սպանությունների Եվրոպայում, ձեր ընկերներին, ձեր սիրելիներին, ամեն ինչ վտանգի տակ է, քանի որ մենք ականատես կլինենք հարձակումների […] ...
21:00 05.04.2025
Անվանվել են ծերացումն արագացնող գործոններՍպիտակուցի անբավարարությունը, քնի խանգարումը, ֆոտոծերացումը և քրոնիկական բորբոքումներն արագացնում են օրգանիզմի ծերացումը, ասում է սննդաբան Եկատերինա Շիրշովան։ Նա gazeta.ru-ի հետ զրույցում անվանել է այս գործոնների զարգացումը դանդաղեցնելու ուղիներ: Շիրշովան նշել է, որ գլիկացիան հյուսվածքների վնասման գործընթաց է, որն առաջանում է շաքարի և արագ ածխաջրերի ավելցուկային սպառման հետևանքով: Ինչպես պարզաբանել է սննդաբանը, դրանք հրահրում են վնասակար […] ...
20:15 05.04.2025
Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքներըՈրոշ մթերքներ կարող են թեթևացնել գլխացավը, ասում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Դրանց անունները նա նշել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։ Սոլոմատինայի խոսքով՝ գլխացավը կարող է առաջանալ նաև սովից՝ գլյուկոզայի պակասի պատճառով, այդ դեպքում կօգնեն ածխաջրերով հարուստ մթերքները։ Եթե երկաթի պակասի պատճառով է գլխացավ է առաջանում, ապա պետք է սննդակարգ մտցնել միս, ավելացրել է նա։ Եթե […] ...
19:50 05.04.2025
Էստոնիայի արտգործնախարարը սպառնացել է Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելԷստոնիայի արտգործնախարար Մարկուս Զահնան հիշեցրել է Հունգարիային Եվրամիությունում ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Rheinische Post-ին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ Հունգարիան «խաղում է Պուտինի թիմում, ոչ թե եվրոպական թիմում»։ «Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածում հնարավոր է անդամ պետությանը զրկել ձայնի իրավունքից, եթե նրա մասնակցությունը վտանգի է ենթարկում Եվրոպայի […] ...